«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները - VNews
Բաժիններ

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

aradona - «Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Ֆուտբոլում ամենաքննարկվող երևույթներից են տրանսֆերները: Եթե ֆուտբոլիստը փոխում է թիմը և ուզում է հասկացված լինել, նրան հարկավոր է այնպիսի ընտրություն կատարել, որը ֆուտբոլային հասարակությունում վաղուց ընդունված է: Ընդունելի չափանիշներից են գրանդ ակումբ տեղափոխությունը, հարազատ թիմ կամ երկիր վերադարձը, կարիերայի առաջընթացին ուղղված տրանսֆեր կամ վետերան դառնալուց հետո տեղափոխություն որևէ զարգացած երկիր, որպեսզի «թոշակից» առաջ գումար վաստակեն:

Բայց ֆուտբոլում եղել են նաև մի շարք տարօրինակ տեղափոխություններ, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն մտնում: Օրերս, այդպիսինների թվին միացավ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Ֆլորիան Տովենը, որը Մարսելի «Օլիմպիկից» տեղափոխվեց մեքսիկական «Տիգրես»: Շատերը սպասում էին, որ ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ստացող կիսապաշտպանը կտեղափոխվի գրանդ ակումբ, հատկապես, որ խոսակցություններ կային «Միլանի» և այլ ակումբների մասին, սակայն ֆրանսիացին ընտրեց ամենահեռավոր ու անսպասելի տարբերակներից մեկը, այն էլ 5 տարվա պայմանագրով:

VNews.am-ը հիշել է ևս 5 անսպասելի տրանսֆերներ, որոնք գրանցվել են թոփ ֆուտբոլիստների մասնակցությամբ:

Ռոբերտո Բաջո. «Միլանից»՝ «Բոլոնյա», 1997 թվական

Իտալացին 1993 թվականին ճանաչվել էր աշխարհի ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, սակայն ընդամենը 4 տարի անց նրա հետ հույսեր առանձնապես չէին կապում: «Միլան» վերադարձած Ֆաբիո Կապելոն «պոչիկին» հասկացրեց, որ նրա հետ մեծ հույսեր չի կապում: Այդ ժամանակ Ռոբերտոն ընդամենը 30 տարեկան էր և որոշեց իր խաղամակարդակը կրկին ապացուցելու համար տեղափոխվել ոչ թե այլ գրանդ ակումբ, այլ «Բոլոնյա»:

«Ռոսոբլուի» կազմում Բաջոն անցկացրեց  իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը: Նա լավագույնը դարձավ Ա սերիայում գոլ+փոխանցում հաշվարկում: Իտալացին 22 գոլ խփեց և ռմբարկուական պայքարում զիջեց միայն Օլիվեր Բիրհոֆին («Ուդինեզե», 27 գոլ) և ֆենոմեն Ռոնալդոյին («Ինտեր», 25 գոլ): «Պոչիկը» նաև 9 գոլային փոխանցում կատարեց:

1997/98 մրցաշրջանից հետո Բաջոն հրավեր ստացավ Իտալիայի հավաքականից, մասնակցեց ԱԱ-98-ին, այնուհետև ևս մեկ հարված հասցրեց «Միլանին»՝ տեղափոխվելով «Ինտեր»: Բոլորն արդեն այդ ժամանակ հասկացել էին, որ հանճարեղ ֆուտբոլիստին սխալմամբ են լավագույնների հաշվից  հանել:

baggio 960x705 - «Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Սամուել Էտո’Օ. «Ինտերից»՝ «Անժի», 2011 թվական

2009 թվականին «Ինտերը» Զլատան Իբվրահիմովիչին փոխանակեց Էտո’Օի հետ, ինչի շնորհիվ ստացավ հսկայական չափի գումար և ֆուտբոլիստի, որը միլանցիներին օգնեց նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Դրանից հետո Մոուրինյոն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», իսկ նրան փոխարինած Ռաֆայել Բենիտեսի օրոք «Ինտերում» սկսվեցին մութ ժամանակներ, որոնք ավարտվեցին միայն 2021 թվականին:

2011 թվականին կամերունցին արդեն պատրաստ էր հեռանալ «Ինտերից» և բազմաթիվ առաջարկներ էր ստանում: Դրանցից ամենատարօրինակը Մախաչկալայի «Անժիից» էր, որը հարձակվողին առաջարկեց անհավանական թվացող՝ տարեկան 22 մլն եվրո աշխատավարձ: Որքան էլ գումարը գլխապտույտ էր առաջացնում՝ Էտո’Օն մերժեց այն, ինչը բոլորին հասկանալի էր, քանի որ համաշխարհային ֆուտբոլում «Ինտերն» ու «Անժին» տարբեր բևեռներում են: Անցավ ևս մեկ ամիս և օգոստոսին հայտնի դարձավ, որ Սամուն այդուհանդերձ տեղափոխվում է Դաղստան: «Անժին» 29 մլն եվրո էր փոխանցելու տրանսֆերի համար և Էտո’Օին տարեկան վճարելու էր այդ պահին համաշխարհային ֆուտբոլի համար ռեկորդային՝ 28 մլն եվրո աշխատավարձ:

Մեր ընտրանին

Մախաչկալայում Էտո’Օն 73 խաղ անցկացրեց, որոնցում 36 գոլ խփեց ու 16 գոլային փոխանցում կատարեց, ինչպես նաև ճանաչվեց Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, սակայն ակումբի հետ այդպես էլ լուրջ նվաճումների չհասավ: «Անժին» չկարողացավ իր ծախսերի «տակից դուրս գալ» և սնանկացավ:

anzhi 960x540 - «Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Ալան Սիմոնսեն. «Բարսելոնայից»՝ «Չարլթոն», 1982 թվական

Դանիացին «Ոսկե գնդակ» ստացած ամենաանհայտ ֆուտբոլիստներից մեկն է, սակայն գրեթե բոլորը միաձայն ընդունում են, որ իր տարիներին նա աշխարհում լավագույններից էր: Սիմոնսենը պատվավոր մրցանակը ստացավ 1977-ին՝ Մյոխենգլադբախի «Բորուսիայում», իսկ 2 տարի անց տեղափոխվեց «Բարսելոնա»: Կատալոնիայում հարձակվողը հիանալի երեք տարի անցկացրեց, սակայն 1982 թվականին ստիպված էր լքել ակումբը լեգեոներների սահմանափակման պատճառով: «Բարսան» նոր էր ձեռք բերել Դիեգո Մարադոնային, ուստի Սիմոնսենը որոշեց չմրցակցել արգենտինացու հետ, այլ լքել ակումբը:

Նա մերժեց «Ռեալին» ու տեղափոխվեց Անգլիա, բայց ոչ թե ուժեղագույն լիգա, այլ երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Չարլթոն»: Այդ տարօրինակ տրանսֆերը չխանգարեց Սիմոնսենին մնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 1983 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում Ալանը գրավեց երրորդ տեղը: Այդուհանդերձ, քիչ հետո Սիմոնսենը հեռացավ անգլիական ակումբից, որովհետև այն չկարողացավ երկար ժամանակ աստղին համապատասխան աշխատավարձ վճարել:

allan simonsen 960x501 - «Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Կառլոս Տևես և Խավիեր Մասկերանո. «Կորինտիանսից»՝ «Վեսթ Հեմ», 2006 թվական

Նույնիսկ Եվրոպայում չխաղալով Տևեսն ու Մասկերանոն արդեն ճանաչված ֆուտբոլիստներ էին «հին աշխարհամասում»: Մամուլում քննարկում էին, թե արգենտինացիները, որոնք լուրջ հաջողությունների էին հասնում Բրազիլիայում, եվրոպական որ գրանդ են տեղափոխվելու:

Նրանց  ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և այլ գրանդներ, սակայն բոլորի համար անսպասելիորեն արգենտինացիները միասին տեղափոխվեցին «Վեսթ Հեմ»: Այդ ամենի կազմակերպիչը նրանց գործակալ Կիա Ջուրաբչյանն էր, որը մեծ փոխհատուցում ստացավ: Ընդամենը 1 տարի անց Մասկերանոն տեղափոխվեց «Լիվերպուլ», իսկ Տևեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:

tevez mascherano 960x540 - «Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Դիեգո Մարադոնա. «Բարսելոնայից»՝ «Նապոլի», 1984 թվական

Բազմաթիվ վարկածներով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը 1984 թվականին կայացրեց պատմության ամենաանսպասելի տրանսֆերային որոշումներից մեկը և «Բարսելոնայից» տեղափոխվեց «Նապոլի»: Այդ հիմա է «Նապոլին» Իտալիայի ուժեղագույն թիմերից մեկը, սակայն այն ժամանակ դա միջակ ակումբ էր, որը 1983 թվականին Ա սերիայում գրավել էր 10-րդ տեղը, իսկ 1984-ին՝ 12-րդ: Այդուհանդերձ, «աձուրին» կարողացել էր այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 7,6 մլն դոլար հայթայթել և վճարել տրանսֆերի համար: Դիեգոն այդ գործարքից ստացավ 800 հազար դոլար և ստորագրեց 5 տարվա պայմանագիր:

Նա իր որոշումն 4 բառով բացատրեց. «Այդպես թելադրեց իմ սիրտը»:

Իտալիայում Մարադոնան դարձավ կուռք, իսկ Նեապոլում՝ Աստված: Նա համեստ թիմին օգնեց  իր պատմության ընթացքում առաջին անգամ Իտալիայի չեմպիոն դառնալ, իսկ երեք տարի անց կրկնեց այդ նվաճումը:

Մարադոնան մահացավ 2020 թվականի նոյեմբերի 25-ին, ինչից մեկ օր հետո «Նապոլին» պաշտոնապես հայտարարեց, որ իր մարզադաշտը վերանվանում է արգենտինացի լեգենդի պատվին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ինտերի» մեկնարկային կազմը «Ֆիորենտինայի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» գլխավորելու երկու հիմնական թեկնածուները

Երկրպագուները ծաղրում են Կումանի «հորինած» նոր խաղաոճը

Աղբյուր. Կումանը կհեռացվի. որոշումը կայացված է

Կումանին փոխարինելու 5-6 թեկնածու է դիտարկվում

Կուման. «Մենք խաղում էինք թիմի դեմ, որը 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում»

«Բարսելոնան» սեփական հարկի ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ (տեսանյութ)

«Նապոլին» ջախջախեց «Ուդինեզեին» ու գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բարսելոնան» պարտվում է «Գրանադային» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղի համար

«Նապոլիի» մեկնարկային կազմը

Սետյենը կարող է ահռելի գումար ստանալ «Բարսելոնայից»

Կումանը չի վախենում, որ կարող է հեռացվել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Բարսելոնայի» հայտացուցակը

Լապորտան հրաժարվել է հանուն Մեսիի վաճառել թիմի երիտասարդ հարձակվողի տրանսֆերային իրավունքները