«Ես իսկապես ատում եմ հարձակվողներին». Ջանլուիջի Բուֆոնի ամենահետաքրքիր մտքերը - VNews
Բաժիններ

«Ես իսկապես ատում եմ հարձակվողներին». Ջանլուիջի Բուֆոնի ամենահետաքրքիր մտքերը

Ջանլուիջի Բուֆոնը կենդանի պատմություն է, որ ապրել ու խաղացել է ֆուտբոլի տարբեր ժամանակաշրջաններում, ունի հարուստ փորձ: Եվ այդ ընթացքում լեգենդար իտալացին բազմաթիվ հետաքրքիր մտքեր է արտահայտել իր կյանքի, կարիերայի, ֆուտբոլիստների ու այլ հարցերի շուրջ, որոնցից ամենաուշագրավները ներկայացնում ենք:

«Մոուրինյոն «Ռեալն» իսկական կրկեսի է վերածել». Ֆերգյուսոնի ամենահետաքրքիր մտքերը

Ֆուտբոլիստի մասնագիտության մասին

«Ֆուտբոլային աշխարհը ստիպում է քեզ առանձնահատուկ զգալ, բայց ֆուտբոլիստները պետք է հիշեն, որ իրենց աշխատանքը ոչնչով չի տարբերվում բարմենի կամ էլեկտրիկի աշխատանքից»:

«Ֆուտբոլիստի մասնագիտությունը հետևյալն է. ընդունել քննադատություններն ու պատասխանել դրանց խաղադաշտում»:

«Երկրպագուները երբեք չեն մտածում՝ ինչպես է իրեն զգում ֆուտբոլիստը: Նրանց համար նա միայն ֆուտբոլիստ է ու կուռք»:

Դարպասապահ լինելու մասին

«Մի՛ եղեք դարպասապահ»:

«Դարպասապահ լինելու համար երբեմն պետք է մազոխիստ լինել, մի փոքր էլ՝ եսակենտրոն»:

«Յուրաքանչյուր երեխա մտածում է գոլ խփելու մասին, ոչ թե՝ գոլ բաց չթողնելու»:

«12 տարեկան էի, երբ առաջին անգամ հետույքով կանգնեցի դարպասի առջև: Եվ ես դա կանեմ այնքան ժամանակ, մինչդեռ ոտքերս, գլուխս ու սիրտս թույլ տան ինձ»:

«Բոլորի նման՝ ես էլ սկզբում փորձում էի գոլեր խփել, բայց երբ հայրս առաջին անգամ խորհուրդ տվեց փորձել դարպասապահ լինել, այլևս դիրքս չփոխեցի»:

«Ես իսկապես ատում եմ հարձակվողներին»:

Ֆաշիզմի մեջ մեղադրվելու մասին

Բուֆոնն իր կարիերայի սկզբում, երբ դեռ «Պարմայում» էր խաղում, խաղադաշտ դուրս եկավ շապիկով, որի վրա գրված էր Boia chi molla («Սրիկան, որ հանձնվում է», – խմբ.). դա Բենիտո Մուսոլինիի կարգախոսերից մեկն էր: Այդ խաղից հետո Բուֆոնին մեղադրեցին ֆաշիզմի մեջ:

«Ես չեմ իմացել այդ բառերի խորհուրդը: Այդ դեպքը բացասական փորձ էր, որ օգնեց ինձ ավելի շուտ հասունանալ»:

«Յուվենտուսի» հանդեպ հավատարմության մասին

2006-ին, երբ «Յուվենտուսին» պատժեցին ու իջեցրին Բ սերիա, Բուֆոնն այն եզակի հավատարիմներից էր, որ մնացին ակումբում ու վերադարձրին թիմին Ա սերիա:

«Եթե նույնիսկ աշխատավարձիս կրկնակին առաջարկեն վճարել, ես կմնամ «Յուվենտուսում»: Դա ինձ անասելի հպարտություն է պարգևում»:

«Թեև Պրեմիեր լիգան միշտ առանձնահատուկ առաջնություն եմ համարել, միշտ ցանկացել եմ հավատարիմ մնալ «Յուվենտուսին»:

Նախասիրությունների մասին

«Ֆուտբոլից հետո սիրում եմ թենիսը. հետևել եմ Լենդլին, Էդբերգին ու Ռաֆթերին»:

«Երևի ես միակ ֆուտբոլիստն եմ, որին ավտոմեքենաները չեն հետաքրքրում: Իմ համեստ Lancia Y-ն կհաստատի խոսքերս»:

«Հյուրանոցի իմ համարում ես 11-մետրանոցներ չեմ ուսումնասիրում, այլ կեղտոտ տեսանյութեր դիտում»:

«Որքան ավելի մեծ եմ դառնում, այդքան ավելի լավն եմ դառնում, ինչպես՝ գինին». Զլատանի ամենահետաքրքիր մտքերը

VAR-ի մասին

«VAR-ը փչացնում է ֆուտբոլը: Ասում էիք, որ այն սխալներն ուղղելու համար է, բայց դա չափազանց երկար է տևում: Ես չեմ տոնում, երբ VAR-ի օգնությամբ 11-մետրանոց են նշանակում մեր օգտին, քանի որ այդ դրվագից արդեն 6 րոպե է անցնում»:

Իտալիայի հավաքականի մասին

«Իտալիայի ազգային օրհներգի ժամանակ ես ավելի իտալացի եմ, քան երբևէ»:

Թիմային խաղի մասին

«Ֆուտբոլում հաղթում ու պարտվում է թիմը, և ծափահարություններն ու քննադատությունները բաժանվում են բոլորի միջև»:

«Ոչ մի ռեկորդ չի կարող պատկանել մի հոգու. ոչ ոք թիմից չի առանձնանում»:

Տրանսֆերային արժեքների մասին

«Մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչ տվյալներով են չափում ֆուտբոլիստի արժեքը: Ինձ համար ամեն ինչ պատահականության սկզբունքով է, ու ամեն ինչ որոշում է նա, ում ձեռքին փող կա»:

Մայքլ Օլիվերի հետ վեճի մասին

2017/18 մրցաշրջանի ՉԼ խաղարկության 1/4 եզրափակիչի «Ռեալ» – «Յուվենտուս» խաղի վերջին րոպեին մրցավար Մայքլ Օլիվերը 11-մետրանոց նշանակեց «Յուվեի» դարպասին: Բուֆոնը հարձակվեց մրցավարի վրա. «Եթե նշանակես այս 11-մետրանոցը, ինձ համար կենդանի ես, ոչ թե մարդ, իսկ սրտիդ փոխարեն աղբի դույլ է»: Բուֆոնի այս խոսքերից հետո անգլիացի մրցավարն անմիջապես գրպանից հանեց կարմիր քարտն ու Բուֆոնին ուղարկեց հանդերձարան:

Փորձառու դարպասապահը, սակայն, կարճ ժամանակ անց խոստովանեց, որ զղջում է իր պահվածքի համար:

«Իմ կարիերայի ողջ ընթացքում աչքի եմ ընկել օրինակելի պահվածքով: Եթե այդ խաղից 2 օր հետո հանդիպեի Օլիվերին, կգրկեի նրան, բայց կհաստատեի կարծիքս՝ տվյալ դրվագի վերաբերյալ: Ես գազան չեմ, հանգիստ մարդ եմ»:

Պարտվելու մասին

«Իմ կյանքում չափազանց շատ չեմ պարտվել, բայց վստահաբար կարող եմ ասել. պարտություններն ինձ ավելի շատ բան են սովորեցրել, քան հաղթանակները»:

«Երբեք չեմ սիրել պատճառաբանություններ փնտրել: Երբեք չեմ ամաչել նայել իմ թույլ տված սխալների իրական պատճառներին»:

«Երբ պարտվում եմ, ուշադրությամբ դիտում եմ մրցակցիս հատկանիշներն ու կենտրոնանում իմ թույլ տված սխալների վրա»:

«Մինչև 30 տարեկան դառնալս շեշտը դնում էի տաղանդիս ու պրոֆեսիոնալիզմիս վրա: 30-ից հետո ես սովորեցի խաղադաշտում քրտնել՝ բառիս բուն իմաստով»:

Չեմպիոն լուզեռները. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք չափից շատ են պարտվել

Ֆուտբոլիստների մասին

«Պոգբան այն խաղացողներից է, որին նայելով մնում ես առանց խոսքերի»:

«Մեսին այլմոլորակային է, որ ժամանակ է հատկացնում մարդկանց հետ խաղալու համար»:

«Երբ տեսա Պիռլոյի խաղը, հասկացա, որ Աստված գոյություն ունի»:

«Մբապեն ֆանտաստիկ երիտասարդ է. ես նրա հետ փոխանակվեցի մարզաշապիկով, քանի որ երբ նրա տարիքին էի, ոչ ոք ինձ հետ չէր փոխանակվում մարզաշապիկով, և դա ինձ նյարդայնացնում էր»:

«Ռոնալդուն ինձ ասաց, որ շուտ հեռացա «Յուվենտուսից», իսկ ես նրան ասացի, որ նա չափազանց ուշ միացավ «Յուվեին»:

«Ամենաբարդ մրցակի՞ցս. ո՛չ Մեսին, ո՛չ Ռոնալդուն. դա Բատիստուտան է, որն ինձ հարվածում էր ամեն տեղից՝ հեռվից, տուգանայինից, տուգանային հրապարակում կամ դրա մատույցներից: Նա իսկական մեքենա էր»:

«Բրազիլացի Ռոնալդոն ևս ինձ մեծ տհաճություններ է պատճառել: Նրա արագությունը, նրա տեխնիկան, շարժումները… տպավորություն է, որ նրան լաբորատորիայում են ստեղծել»:

Ֆուտբոլից հեռանալու մասին

«Որքան ավարտը մոտենում է, ամեն ինչ ավելի գեղեցիկ ու արժեքավոր է դառնում, ու դու ցանկանում ես ֆիքսել բոլոր պահերն ու էմոցիաները: 

«Ցանկանում եմ, որ իմ՝ ֆուտբոլից հեռանալու օրը բոլորը տխուր լինեն»:

«Եթե մասնակցեի ԱԱ 2018-ին, արդեն կարիերաս ավարտած կլինեի»:

«Ինչպե՞ս եմ պատկերացնում կարիերայիս ավարտը. երևի՝ Զիդանի նման կհեռանամ՝ գլխով ինչ-որ մեկին խաղադաշտում հարվածելուց հետո»:

«Ե՞րբ կանցնեմ թոշակի. գուցե՝ 65 տարեկանում…»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է «Յուվենտուսի» մարզմանը դրա մեկնարկից 4 ժամ առաջ

Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» մրցաշրջանի ավարտին

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

«Յուվենտուսը» մտափոխվել է Պոգբայի տրանսֆերի հարցով

Ռոնալդուն ներկայացրել է իր նոր սանրվածքը (լուսանկար)

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

Վաճառքի են հանվել «Յուվենտուսի» ու «Արսենալի» տնային մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին