-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երեկ՝ նոյեմբերի 25-ը ֆուտբոլային օրացույցում նշվեց սև գույնով. մահացավ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան:
Առհասարակ, ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը լինելուց զատ՝ Մարադոնան նաև բացառիկ խարիզմատիկ կերպար էր, յուրահատուկ ու անկրկնելի անհատականություն, որ երբևէ տեսել է ֆուտբոլը. հաջողություններ, գավաթներ, գոլեր, փառք, բայց միևնույն ժամանակ նաև սկանդալներ, անախորժություններ, թմրանյութեր…
Մարադոնան չէր սիրում զսպել իրեն նաև խոսքի մեջ: Առանձնացրել ենք 10 համարի ամենաուշագրավ, համարձակ ու ինքնատիպ մտքերը:
«Ես սև եմ կամ սպիտակ. ես երբեք չեմ լինի մոխրագույն»:
«Մայրս կարծում է, որ ես լավագույնն եմ: Ես մեծացել եմ՝ միշտ հավատալով նրան, ինչ ասում է մայրս»:
«Ես Մարադոնան եմ. խփում եմ գոլեր ու թույլ եմ տալիս սխալներ: Ես ունեմ այնքան քաջություն, որ վիճեմ բոլորի հետ»:
«Տեսնել գնդակն ու վազել նրա հետևից. դա այն է, ինչն ինձ դարձնում է ամենաերջանիկ մարդն աշխարհում»:
«Շատ բան կարող եք ասել իմ մասին, բայց երբեք չեք կարող ասել, որ ես ռիսկի չեմ դիմում»:
«Ես ունեմ միայն 2 օրինական երեխա՝ Ջիաննան ու Դալման: Մնացածը փողի ու սխալների արդյունք է»:
«Եթե այդտեղ կար ձեռքով խաղ, ապա դա «Աստծո ձեռքն» էր»:
«Բոլորն են հիշում՝ ինչպես «Աստծո ձեռքը» մեզ չեպիոնություն բերեց 1986-ի աշխարհի առաջնությանը: Հիմա «Աստծո ձեռքը» մեզ բերել է արգենտինացի պապի»:
«Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, փոխել պատմությունն ու ներողություն խնդրել՝ կանեի դա, բայց գոլը գոլ է, Արգենտինան դարձավ աշխարհի չեմպիոն, ես էլ՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»:
«Կյանքս կտամ՝ Արգենտինայի հավաքականը մարզելու համար»:
«Տեսնելը, թե ինչպես է պարտվում ազգային հավաքականդ, ամենաշատը ցավեցնում է հավաքականի մարզաշապիկը կրած մարդուն»:
«Երբ կրում եմ հավաքականի մարզաշապիկը, միայն նրա ու մաշկիս շփումը ստիպում է ինձ փշաքաղվել»:
«Ես արդեն գիտեմ, թե արգենտինական ֆուտբոլում ով է զբաղեցնելու իմ տեղը. նրա անունը Մեսի է: Լեոն հանճար է»:
«Մեսին գոլ է խփում ու նշում այն, իսկ երբ Ռոնալդուն է գոլ խփում, նա այնպիսի դիրք է ընդունում, կարծես շամպուն է գովազդում»:
«Հիմա ֆուտբոլն այն խաղը չէ, որը պետք է դիտի հանդիսատեսը, որին արժանի է երկրպագուն: Ու այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև ֆուտբոլը ղեկավարում են խաղից ոչինչ չհասկացող մարդիկ»:
«Ֆուտբոլում այժմ պարզ գործընթացներ չկան, և շատերն են ընդունում այդ իրականությունը»:
Համաշխարհային ֆուտբոլի անդրադարձը Դիեգո Մարադոնայի մահվանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո