fbpx

«Ես երբեք չեմ պարտվում»․ Կոնոր Մակգրեգորի 10 ամենահետաքրքիր մտքերը

UFC մարտիկ Կոնոր Մակգրեգորը մեծ հետաքրքրություն է վայելում ամբողջ մարզաշխարհի կողմից։ Նախկին սանտեխնիկ, ով հիմա կարող է  միանգամից հազարավոր սանտեխնիկական կազմակերպություններ գնել։ Իսկ ինչպիսի՞ն է Մակգրեգորի մարդ տեսակը։

Ներկայացնում ենք նրա 10 ամենահետաքրքիր մտքերը, որոնք մտածելու տեղիք կտան։

«Դուք միշտ լսում եք․ «Ես չեմ կարող հավատալ դրան, ես չեմ կարող հավատալ դրան»։ Բայց ես կարողացա հավատալ դրան։ Հենց դրա համար էլ հիմա ես այստեղ եմ»։

«Եթե քո մասին ասում են, որ դա արդեն չափից ավելի է, նշանակում է, որ դու ճիշտ ուղղու վրա ես»։

«Եթե երազանքդ քեզ չի վախեցնում, ուրեմն այն բավականաչափ մեծ չէ։ Այնպես որ, երազիր այնքան խիզախ, որքան կարող ես»

«Ես երբեք չեմ պարտվում։ Ես կամ հաղթում եմ, կամ ինչ-որ նոր բան եմ սովորում»։

«Ինձ համար մարտերը միայն գումարները չեն։ Ես դրանով տարված եմ։ Ես դա սիրում եմ և ես դրանով կզբաղվեմ այնքան ժամանակ, քանի դեռ առողջությունս թույլ է տալիս և քանի դեռ պատրաստ եմ այնքան ջանք ու եռանդ գործադրել, որքան պետք է»։

«Երբ ես միլիարդատե՞ր կդառնամ։ Շնորհակալություն հարցի համար։ 35 տարեկանում։ Այո, կարծում եմ՝ 35 (պատասխանել է 30 տարեկանում)»։

«Ինձ դուր է գալիս օգտագործել լավ սնունդ, ինձ դուր է գալիս կրել գեղեցիկ հագուստ և վարել լավ մեքենա։ Ես ցանկանում եմ, որ իմ ընտանիքն այդ ամենն ունենա։ Ահա, թե ինչն է ինձ ստիպում տանջվել մարզասրահում»։

«Հիմա ես ամբողջ կյանքս ապահովել եմ ֆինանսապես։ Ես տրամադրված եմ այնպես, որ ամբողջ կյանքիս համար այսքանը պետք է բավարարի, եթե ես հաշվենկատ լինեմ և հիմարություններ չանեմ»։

«Հաջողությաան հասնելու բանալին կազմակերպվածությունն է։ Միլիարդներին հասնելու բանալին կազմակերպվածությունն է։ Եթե նայենք հաջողակ մարդկանց, ապա կտեսնենք, որ նրանք կազմակերպված են։ Ամեն ինչ իր տեղում է։ Նրանք քնում են հստակ ժամի, ուտում են հստակ ժամի, մարզվում են հստակ ժամի և հստակ ժամի գործեր են վարում»

«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ ղեկավարում է իր իրավիճակը։ Մյուսներին մեղադրելը սխալ է։ Էներգիան դրա վրա ծախսելու փոխարեն, պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել և անել։ Եվ դա պետք է լավ անել ու շտկել իրավիճակը»։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Խաբիբի հայրը նույնպես խոսել է Մեյվեզերի դեմ մենամարտի մասին

Խաբիբը Մեյվեզերին․ «Միայն ոչ Վեգասում, նրանք նորից ինձ չեն վճարի»

Կոնոր Մակգրեգորը ԱՄՆ-ում դարձել է ծիծաղի առարկա (տեսանյութ)

Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իր հաջորդ մենամարտի մասին

Խաբիբը ռեփեր 50 Cent-ին․ «Եթե ուզում ես տենսել, որտեղ են մեծանում իսկական տղամարդիկ, արի Դաղստան»

Խաբիբը հրաժարվել է Կոնորի դեմ մենամարտի հոնորարից և հայտարարել UFC-ից հեռանալու պատրաստակամության մասին

Խաբիբը Մակգրեգորի մասին․ «Ես կարող էի շարունակել ծեծել նրան, բայց նա խնդրեց, որ խղճամ իրեն»

Ֆլոյդ Մեյվեզերն իր կարծիքն է հայտնել Խաբիբի պահվածքի վերաբերյալ

«Նուրմագոմեդովը կարող է ամբողջությամբ զրկվել հոնորարներից». Դեյնա Ուայթ

Խաբիբ Նուրմագոմեդովը «Անժի-Արենայում» հանդիպել է իր երկրպագուներին (տեսանյութ)

Մակգրեգորի մարզիչը պնդում է, որ հարվածել է Նուրմագոմեդովին

Մակգրեգոր. «Մենք պարտվեցինք մենամարտում, բայց հաղթեցինք ճակատամարտը»

Խաբիբի հայրը որդու պահվածքի մասին. «Ես իմ պատժամիջոցները կկիրառեմ՝ ավելի դաժան, քան UFC-ն»

Խաբիբ Նուրմագոմեդով. «Կարծում եմ ինձ ատող նոր մարդիկ են հարկավոր, թե չէ հներին ես արդեն սկսել եմ դուր գալ»

UFC-ի նախագահ․ «Խաբիբը կապիկի պես ցատկեց ցանցի վրայով»

Մակգրեգորը խոսեց․ «Անհամբեր սպասում եմ ռևանշին»