«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում - VNews
Բաժիններ

«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Arsen Oganisyan3 - «Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Վալենսիական International Development Academy-ի թիմի ձախ պաշտպան Արսեն Օգանիսյանը վաղ տարիքում կարիերայի վերաբերյալ արդեն համաձակ որոշում է կայացրել՝ կտրել անցնել օվկիանոսը և հանուն ֆուտբոլի տեղափոխվել Իսպանիա: Նա ծնվել է ու մեծացել է ԱՄՆ-ում՝ Գլենդելում, սակայն հիմա խաղում է Եվրոպայում: Արսենը սեպտեմբերին դառնալու է 17 տարեկան, բայց այնպիսի խաղ է ցույց տվել, որ նրան արդեն տեղափոխել են մինչև 19 տարեկանների թիմ: Մեկ շաբաթ առաջ VNews.am-ին հայտնի դարձավ, որ պատանի հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իսպանական ու ամերիկյան ակումբներ, այդ պատճառով որոշեցինք կապվել Օգանեսյանի հետ և խոսել նրա ներկայի ու առաջիկա ծրագրերի մասին:

ԱՄՆ-ում ֆուտբոլը գլխավոր մարզաձևերից չէ: Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք  ֆուտբոլով զբաղվել:

Փոքր տարիքում բասկետբոլ էի սիրում և խաղում: Կոնկրետ պատճառ չեմ հիշում, բայց մի օր սկսեցի ֆուտբոլով զբաղվել: Սկզբում ոչ այդքան հաճախ էի խաղում, բայց հետզհետե ավելի ու ավելի տարվեցի ֆուտբոլով:

Որո՞նք են եղել Ձեր առաջին քայլերը:

Այնտեղ մարզիչ ունեի՝ Հենրիկ Թամասյանը, որն ինձ հետ անհատապես էր պարապում: Հետո նա իր թիմը հիմնեց, և ես միացա նրանց:

Հայերից կազմավորված թի՞մ էր:

6-7-ը հայ էինք, մյուսներն այլազգի էին՝ հիմնականում մեքսիկացիներ, ինչպես նաև մի քանի ամերիկացի:

Մինչև ե՞րբ մնացիք այդ թիմում:

Մինչև 13 տարեկանը: Հետո սկսեցի այլ՝ մեքսիկացի մարզչի հետ աշխատել: Նա թիմ էր հիմնել, որն ուժեղ մրցաշարի էր մասնակցում: Հետագայում հենց նրա կապերի միջոցով կարողացա տեղափոխվել Իսպանիա:

Arsen Oganisyan 1 - «Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Ինչպե՞ս որոշում կայացրիք 15 տարեկանում տեղափոխվել օտար երկիր՝ Իսպանիա:

Հասկանում էի, որ ֆուտբոլով պրոֆեսիոնալ զբաղվելու համար Ամերիկայում ավելի դժվար է լինելու, քան Եվրոպայում: Իսպանիայում մարզիչները լուրջ մասնագետներ են, հսկայական գիտելիքներով: Այստեղ նաև շատ ավելի արագ են խաղում, քան ԱՄՆ-ում:

Իսպանիայում Ձեզ ինչպե՞ս ընդունեցին։

Շատ լավ: Թիմակիցներիս հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ, մարդիկ միշտ պատրաստ են օգնել: Կամաց-կամաց սկսում եմ իսպաներեն սովորել:

Հայերեն ինչպե՞ս եք այդքան լավ սովորել խոսել:

Փոքր ժամանակ հայկական դպրոց եմ գնացել ԱՄՆ-ում, սակայն հիմա արդեն գրել կարդալը մոռացել եմ: Իսկ ինչ վերաբերում է խոսելուն, մեր տանը միայն հայերեն ենք խոսում:

Մեր ընտրանին

Բնակվում եք ակադեմիայո՞ւմ:

Այո, ամբողջ թիմի հետ:

Ինչպիսի՞ն էր Ձեր թիմի օրակարգը:

Իրականում շատ հագեցած է: Նախաճաշ, մարզում, ճաշ, օնլայն դպրոց, մարզասրահ, մարզում թիմի հետ, ընթրիք: Եվ այդպես գրեթե ամեն օր:

Գիտենք, որ 16 տարեկանում արդեն Մ19 թիմի հետ եք մարզվում: Նաև այդ տարիքի առաջնությանն եք մասնակցո՞ւմ:

Մենք շաբաթական երկու խաղ ենք անցկացնում, բայց դեռ ընկերականներ, քանի որ առաջնությունը կորոնավիրուսի պատճառով դեռ չի մեկնարկել:

Ձեր թիմի խաղերին խոշոր ակումբներից սկաուտներ հետևո՞ւմ են:

Քանի որ առաջնությունը դեռ չի անցկացվում, սկաուտներ չեն գալիս, բայց թիմակիցներս պատմել են, որ նույնիսկ Անգլիայից են սկաուտներ եղել այստեղ: Մեր մարզիչները շատ լավ կապեր ունեն և ամենատաղանդավորներին ուղարկում են Իսպանիայի լավագույն ակումբներ՝ փորձաշրջանի:

Arsen Oganisyan - «Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Այդ դեպքում Ձեր ակադեմիան ի՞նչ է շահում, եթե իր լավագույն խաղացողներին ուղարկում է այլ ակումբներ:

Մեր ակադեմիան այլ համակարգով է աշխատում: Այստեղ ֆուտբոլային ուսում են ստանում նաև այլ ակումբների խաղացողներ: Շատերը մեզ հետ են մարզվում, բայց ունեն սեփական ակումբները: Օրինակ, ես առավոտյան մարզվում եմ ակադեմիայի հետ, իսկ երեկոյան «Վալենսիա Հիստորիկա» ակումբի Մ19 թիմի։ Այդպիսի համագործակցություն կա ակումբների ու ակադեմիայի միջև: Ունենք նույնիսկ 20-21 տարեկան ֆուտբոլիստներ, որոնց մեզ մոտ են ուղարկում, եթե բավական չեն զարգացել իրենց ակումբների գլխավոր թիմերում խաղալու համար, այդ պատճառով մեզ հետ հնարավորություն են ստանում առաջադիմել:

Արսե՛ն, Դուք ծնվել եք ԱՄՆ-ում և այդ երկրի քաղաքացի եք: Եթե հրավեր ստանաք Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներից, ի՞նչ կպատասխանեք:

Կընդունեմ առաջարկը: Արդեն մտածել եմ այդ մասին և ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ:

Հետևո՞ւմ եք ազգային հավաքականի ելույթներին:

Գրեթե բոլոր հանդիպումները դիտում եմ: Վերջին 3 խաղը ինձ շատ դուր եկավ: Մեր հավաքականը հիանալի էր խաղում:

Մեր տեղեկություններով՝ Ձեր ծառայություններով արդեն հիմա իսպանական ակումբներ են հետաքրքրված, բայց ըստ կանոնադրության՝ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու համար հարկավոր է, որ անչափահաս ֆուտբոլիստն իր ընտանիքով բնակվի Իսպանիայում: Ձեր ծնողները պատրա՞ստ են գալ այդտեղ:

Այո, մայրս կհամաձայնի գալ այստեղ, եթե պրոֆեսիոնալ պայմանագիր առաջարկվի: Հակառակ դեպքում, ևս 2 տարի կմնամ ակադեմիայում, մինչև դառնամ 18 տարեկան:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Խորվաթիա – Հայաստան. Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Վահան Բիչախչյան. «Մեր երկիրն արժանի է այնպիսի պահերի, որոնց ընթացքում կարող է լիաթոք ուրախանալ»

Ինսայդ. Մելիքբեկյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների հետ

Ինսայդ. Հայ ֆուտբոլիստը՝ իսպանական ու ամերիկյան ակումբների ուշադրության կենտրոնում

Մխիթարյան. «Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը» (տեսանյութ)