fbpx
Բաժիններ

«Եթե Մխիթարյանը չի մասնակցելու եզրափակիչին, ի՞նչ իմաստ ունի այն Բաքվում անցկացնել». «Արսենալի» երկրպագուները վրդովված են

Երեկ «Արսենալը» հաղթեց «Վալենսիային» ու Եվրոպա լիգայի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց, որը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Այսօր կրկին բարձրացավ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու հարցը: ՈւԵՖԱ-ն պատրաստ է աջակցել նրան՝ վիզա ստանալու հարցում, սակայն հայ ֆուտբոլիստի անվտանգությունն ապահովելը կախված է միայն Ադրբեջանի կառավարությունից: Այս տեղեկատվությունը շատ է զայրացրել «Արսենալի» երկրպագուներին, որոնք իրենց տարատեսակ բողոքներն են արտահայտել սոցիալական ցանցերում:

«Խնդրում եմ բացատրել ինձ՝ ի՞նչ իմաստ ունի Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվում: Ոչ մի իմաստ չեմ տեսնում: Բացի դա, Մխիթարյանը ֆուտբոլիստ է, ոչ թե Հայաստանի նախագահը»:

«Այն, որ Մխիթարյանը կարող է վիզա ստանալ, սակայն Ադրբեջանի կառավարությունը չի ապահովի նրա անվտանգությունը, Մխիթարյանի համար դա մահ կարող է լինել»:

«Ի՞նչ ենք անելու մենք եզրափակիչում առանց Մխիթարյանի»:

«Եթե ՈւԵՖԱ-ն չի կարող հնարավոր դարձնել Մխիթարյանի՝ եզրափակիչում մասնակցելը, մենք առաջարկում ենք ՈւԵՖԱ-ին «Չելսիից» նույնպես մեկ խաղացողի արգելել խաղալ եզրափակիչում, և այդ ֆուտբոլիստին պետք է ընտրի «Արսենալը»: Ի՞նչ կասեք Ազարի մասին»:

«Ակումբը կստանա 12.000 տոմս Եվրոպա լիգայի եզրափակիչում: Մարզադաշտը տեղավորում է 70.000 հանդիսականի: Մխիթարյանը չի կարող մեկնել Ադրբեջան իր՝ հայ լինելու պատճառով: Ինչու՞ ընտրել եզրափակիչի անցկացման վայրն այսպիսի քաղաքական պատկեր ունեցող երկրում: ՈւԵՖԱ-ն զզվելի է»:

«Եվրոպա լիգա, ինչպե՞ս եք ընդունելու այն փաստը, որ Մխիթարյանը հնարավորություն չունենա Ադրբեջանում կայանալիք եզրափակիչում խաղալու»:

«Խեղկատակություն է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելն այն դեպքում, եթե նրանք Մխիթարյանին չեն թողնելու այդ երկիր մտնել»:

«Ամոթալի է ՈւԵՖԱ-ի համար եզրափակիչն անցկացնել մի երկրում, որտեղ Մխիթարյանը նույնիսկ չի կարող մտնել»:

«Վստահ եմ, որ Մխիթարյանին կթողնել մասնակցել եզրափակիչին, իսկ եթե ոչ, ուրեմն դա մարդու իրավունքների լուրջ խախտում է ՈւԵՖԱ-ի կողմից»:

«Եթե Ադրբեջանը սկսի «խաղեր խաղալ», ապա եզրափակիչը պետք է անցկացնել «Ուեմբլի» մարզադաշտում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Ատալանտայի» դեմ խաղում

«Ատալանտան» կամային հաղթանակ տոնեց «Ռոմայի» դեմ խաղում, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Արտետա. «Պետք է շատ արագ սկսենք հաղթել՝ եվրագավաթի ուղեգիր նվաճելու համար»

Մխիթարյան․ «Կարևոր ամիս է, ու բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք»

Սեբալյոս․ «Արտետան շատ բան է սովորել Գվարդիոլայից»

Սեբալյոսը նշել է՝ ինչու է մերժել «Լիվերպուլին» ու ընտրել «Արսենալը»

Պրեմիեր լիգայի 15 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

3 ակումբ կպայքարի Դրիս Մերտենսի համար

Աղբյուր. «Ռոման» չի գնի Մխիթարյանի տրանսֆերը

Էմերի․ «Արսենալը» երկու տարի անընդմեջ անկում էր ապրում, երբ ես միացա թիմին»

La Gazzetta Sportiva․ «Մխիթարյանի տաղանդը կասկածից վեր է, բայց ավելին է պետք»

Կոուտինյոն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

Լենո. «Էմերիի ժամանակ մենք թիմ չէինք»

Մխիթարյանի գնահատականները «Բոլոնիայի» դեմ խաղում

Մխիթարյանը գոլ խփեց, բայց «Ռոման» պարտվեց (տեսանյութ)