Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Եթե Մխիթարյանը ինձ չստեր, և մենք չբաժանվեինք, ապա նա կդառնար «Լիվերպուլի» խաղացող». Հենրիխի նախկին գործակալ

henrikh mkhitaryan arsenal t378w5yl8zzn1m1gircj934yy - «Եթե Մխիթարյանը ինձ չստեր, և մենք չբաժանվեինք, ապա նա կդառնար «Լիվերպուլի» խաղացող». Հենրիխի նախկին գործակալ

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը, որը ներկայացրել է ֆուտբոլիստի շահերը նրա ուկրաինական կարիերայի տարիներին, պատմել է, որ հայ ֆուտբոլիստը ժամանակին մոտ է եղել «Լիվերպուլ» տեղափոխությանը:

«Մխիթարյանի և իմ ճանապարհները բաժանվեցին այդ իրավիճակի պատճառով: Դա այն ժամանակ էր, երբ Մխիթարյանի քույրը, ով աշխատում է ՈւԵՖԱ-ում, ներկայացրեց նրան Մինո Ռայոլային:

Այդ ժամանակ Մխիթարյանը արդեն հայտնի ֆուտբոլիստ էր, և երբ «Բորուսիան» 27 մլն. եվրո առաջարկեց «Շախտյորին», Ռայոլան հայտնվեց: Չնայած այդ ամենի, ես արդեն բանակցություններ էի վարել «Լիվերպուլի» հետ, որը ցանկանում էր գնել Հենրիխի տրանսֆերը: Եթե Մխիթարյանը ինձ չստեր և մենք չբաժանվեինք, ապա նա կդառնար «Լիվերպուլի» խաղացող»:

Անդրադառնալով Մխիթարյանի տրանսֆերին «Արսենալ»՝ Սելյուկը ասել է. «Հիանալի էր տեսնել, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» իր խաղացողին տալիս Ալեքսիսի դիմաց, որը ամռանը դառնալու էր ազատ գործակալ: Ահա, թե ինչ է նշանակում թոփ ակումբ լինելը: Պարզ է, որ Մոուրինյոն և Մխիթարյանը իրար հետ լեզու չէին գտնում, բայց դա լավ քայլ էր և լավ գործարք 2 ակումբների համար:

Մխիթարյանը տեսանկյունից՝ դա հարված էր նրա էգոյին, նա շատ ամբիցիոզ և շատ պրոֆեսիոնալ տղա է: Երբ ֆուտբոլիստը գործարքի աստղը չէ, այլ գործարքի մաս, դա կարող է ազդել մարդկանց կարծիքի վրա: Հստակ չգիտեմ, թե ինչ է պատահել Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև, բայց խնդիրը մասնագիտական հարցերի մեջ էր: Նա պարզապես չէր համապատասխանում Ժոզեի ոճին»,-ասել է Սելյուկը These Football Times-ի հետ զրույցում:

 


Սալահը հանուն ՉԼ-ի եզրափակչի դադարեցրել է ռամադանը

«Ռեալի» և «Լիվերպուլի» ֆուտբոլիստների ժամանումը Կիև (տեսանյութ)

«Լիվերպուլում» որոշել են, թե ինչպես կվարվեն Կոուտինյոյի մեդալի հետ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ընդառաջ. «Ռեալի» և «Լիվերպուլի» ֆուտբոլիստները ինքն իրենց են նկարել

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստները

Սալահը՝ Մեսիի և Ռոնալդուի հետ համեմատությունների մասին

Ունայ Էմերին արդեն գիտի, թե որ ֆուտբոլիստներն են հարկավոր «Արսենալին»

«Ռեալի» վերադարձրած տոմսերը «Լիվերպուլի» երկրպագուներին չեն փոխանցվի

Մարզադաշտը, որը կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը (լուսանկարներ)

Գեղեցիկ պրոմո, որը ձեզ կստիպի ավելի անհամբեր սպասել Չեմպիոնների լիգայի եզրափակչին (տեսանյութ)

«Ռեալը» նույնպես հրապարակեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հայտացուցակը

Անցնցում փոխանցում. Հենրիխ Մխիթարյանի՝ 2017/18 մրցաշրջանը

«Լիվերպուլի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար

Ռոնալդուն նշել է իր և Սալահի տարբերությունները

Համացանցում են հայտնվել «Արսենալի» պահեստային հավանական մարզաշապիկները (լուսանկարներ)

Հայտնի է դարձել, թե ինչու է «Արսենալը» ընտրել Էմերիին, այլ ոչ թե Արտետային