fbpx

«Եթե մնայի «Ռեալում», ամեն ինչ ավելի վատ կավարտվեր». Կասիլյասի հիշողությունները «Ռեալում» լարված իրավիճակի մասին

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ չնայած իր նորամուտի մրցաշրջանի և Մոուրինյոյի օրոք ունեցած դժվարություններին, միշտ երազել է կախել խաղակոշիկները մեխից «Արքայական ակումբում»:

«Եթե ես շարունակեի խաղալ «Ռեալում», ապա ամեն ինչ ավելի վատ կավարտվեր, քան մի քանի տարի առաջ: Ես դեռ հիշում եմ իմ նորամուտը, և այն թե ինչպես էի նույն սենյակում մնում Ֆերնանդո  Հիերոյի հետ: 18-ամյա տղային աջակցելու փոխարեն, նա ինձ մենակ թողեց սենյակում: Ես կարող էի ավելի լավ խաղալ, բայց «Սան Մամեսում» նորամուտի խաղ անցկացնելը հեշտ չէ 18 տարեկան տղայի համար:  Այդ մրցաշրջանը  բարդ էր, բայց այն ինձ համար բեկումնային եղավ, քանի որ ես վստահ հանդես եկա խաղերի մեծ մասում, չնայած՝ վերջին երեք ամսում Վիսենտե դել Բոսկեն սկսեց ավելի շատ վստահել Սեզարին: Ես անգամ մտածում էի հեռանալու մասին, քանի որ չէի խաղում, մինդեռ ինձ համար կարևոր էր շարունակել զարգանալ: Բայց մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան և ամեն ինչ փոխվեց:

Ինչ վերաբերում է Մոուրինյոյի հետ կոնֆլիկտին, ապա կարծում եմ, որ դա լավ չէր ո՛չ նրա, ո՛չ իմ և ո՛չ էլ ակումբի համար: Կարծում եմ, որ եթե դա նորից տեղի ունենար, ես ցլի կոտոշներից կբռնեի և կբախվեի Մոուրինյոյի հետ: Այն ժամանակ ես գերադասեցի լուռ մնալ, քանի որ կարծում էի, որ այդես հարգում եմ ակումբի արժեքները: Այդ օրը ոչ ոք չէր ցանկանում խոսել Մոուրինյոյի մասին, և կարծում եմ, որ միգուցե պետք էր թողնել, որ կոնֆլիկտը լինի, քան անցնի»,- Ունիվերսո Վալդանոյի ալիքն է մեջբերում Կասիլյասի խոսքերը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» կարևոր որոշում է կայացրել Բեյլի վերաբերյալ

Տեբաս. «Ցանկանում եմ, որ Մոուրինյոն ու Գվարդիոլան վերադառնան Իսպանիայի առաջնություն»

Մորատան՝ երկրպագուների ընդունելության մասին․ «Անգամ Հիսուսին բոլորը չէին սիրում»

Խամես. «Մադրիդում շատ բան եմ թողել, տեսնենք՝ ինչ կլինի»

Պիկե. «Ռեալը» միշտ բողոքում է մրցավարներից, բայց «Ատլետիկոյից» հետո ձայները դուրս չի գալիս»

«Էլիտար գործազուրկները». 5 թոփ մարզիչ, ովքեր աշխատանք են փնտրում

«Նողկալի հանճարներ»/«Հանճարեղ նողկալիներ». Թոփ-5 լեգենդ, որոնք քանդել են ընտանիքն հանուն սիրախաղի

Իսպանիայում «Ռեալի» առաջին տրանսֆերն արդեն կայացած են համարում

Բոնուչի. «Ռեալում» խաղալն ինձ համար մեծ պատիվ կլիներ»

Իրավիճակը սրվում է. Մարսելոն հանդիպել է «Ռեալի» մարզական տնօրենին՝ քննարկելու իր ապագան

Մարսելո. «Իհարկե, ամեն ինչում ես եմ մեղավոր»

Մարսելոն զվարճալի սանրվածքով լիաթոք ծիծաղ է պարգևել թիմակիցներին (տեսանյութ)

Համեստ «Ժիրոնան»՝ ահեղ «Ռեալի» և «Բարսելոնայի» սարսափ

Մոուրինյո. «Դժվարանում եմ դիտել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը»

Սոլարի․ «Մենք շարունակում ենք պայքարել 3 գավաթների համար»

Կուրտուան հայտնել է, թե ինչու Բեյլն ու Կրոսը չեն մասնակցել թիմի ընթրիքին