Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսիից» կրած տնային պարտությունը (0:1):
«Բարդ խաղ էր: Մենք փորձում էինք կատարել մարզչի առաջադրանքը, բայց չկարողացանք գոլ խփել: Հիմա ստիպված ենք մտածել պատասխան խաղում պարտադիր հաղթելու մասին: Թվաց, որ թիմերի խաղամակարդակի տարբերությունը չնչին է, բայց ամեն ինչ որոշեց ֆանտաստիկ մեկ հարվածը:
Պատասխան խաղին մեկնելու ենք հաղթանակի մտքերով: Եթե մրցակցի հարկի տակ 2 գոլ խփենք, հաջորդ փուլ կանցնենք:
Բարդ շաբաթ էր, բայց պետք է դիմանանք: Հասկանում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում և պետք է հարմարվենք»,- իսպանացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո