«Եթե վիրուսը չի գալիս Զլատանի հետևից, Զլատանն է գնում վիրուսի հետևից». Իբրան դրամահավաք է սկսում - VNews
Բաժիններ

«Եթե վիրուսը չի գալիս Զլատանի հետևից, Զլատանն է գնում վիրուսի հետևից». Իբրան դրամահավաք է սկսում

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ուղերձով դիմել է իր հետևորդներին ու հայտարարել Իտալիայում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար ֆոնդ ստեղծելու մասին, որին ցանկացողները կարող են կատարել իրենց նվիրատվությունները։

«Իտալիան ինձ այնքան բան է տվել ու այս դրամատիկ պահին ես ցանկանում եմ շատ ավելին վերադարձնել այս երկրին, որը այդքան սիրում եմ։ Ինձ հետ աշխատող մարդկանց հետ որոշել եմ ֆոնդ ստեղծել հիվանդանոցների համար ու օգտագործել իմ հեղինակությունը այս հաղորդագրությունը ավելի լայն տարածելու համար։ Սա կարևոր հարց է, ու մենք կոնկրետ օգնության կարիք ունենք, սա հերթական տեսանյութը չէ։

Ցանկանում եմ հույս դնել իմ գործընկերների առատաձեռնության վրա, բոլոր պրոֆեսիոնալ մարզիկների ու նրանց, ովքեր ցանկանում են փոքրիկ կամ խոշոր նվիրատվություն կատարել իրենց հնարավորությունների սահմաններում այս վիրուսը մի կողմ գցելու համար։

Միասին մենք իսկապես կարող ենք օգնել հիվանդանոցներին, բժիշկներին ու բուժքույրերին, որոնք իրենց չեն խնայում կյանքեր փրկելու համար։ Այսօր այն մարդիկ ենք, որոնք երկրպագում են նրանց։ Եկեք միասին ջախջախենք կորոնավիրուսը ու հաղթենք այս խաղում։

Եվ հիշեք, եթե վիրուսը չի գալիս Զլատանի հետևից, Զլատանն է գնում վիրուսի հետևից»,-գրել է շվեդ ֆուտբոլիստը։

Ըստ վերջին տվյալների՝ Իտալիայում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 31 հազար դեպք, հիվանդության հետևանքով մահացել է շուրջ 2500 հիվանդ, իսկ առողջացել է առավել քան 29 հազար հոգի։

 

View this post on Instagram

 

Italy has always given me so much and, in this dramatic moment, I want to give back even more to this country that I love. I decided, together with the people who are working with me, to create a fundraiser for Humanitas hospitals and to use my communication power to spread the message wider. It’s a serious issue and we need a concrete help that’s not just about a video. I count on the generosity of my colleagues, of all professional athletes and of those who want to make a small or large donation according to their possibilities, to kick this virus away. Together we can really help hospitals and doctors and nurses who selflessly work every day to save our lives. Because today we are the ones cheering for them! Let’s together kick the CoronaVirus away and win this match! And remember: if the virus don’t go to Zlatan, Zlatan goes to the virus! Link in bio

A post shared by Zlatan Ibrahimović (@iamzlatanibrahimovic) on

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իբրահիմովիչը վերադարձել է Շվեդիա

«Միլանը» հայտնել է Իբրահիմովիչի վնասվածքի լրջության մասին

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ)

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Ակումբը տեղեկացրել է Յապ Ստամի նշանակման մասին՝ տեղադրելով այլ մարդու լուսանկար

Գվարդիոլայի թոփ 10 ձախողված տրանսֆերները՝ ըստ Give me Sport-ի

Յովիչը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Սան Սիրոն» պատմամշակութային ժառանգություն չէ ու կարող է քանդվել

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

«Միլանի» ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանները հայտնի են

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Պաոլո Մալդինին կարող է աշխատանք ստանալ «Ռեալում»

Բունդեսլիգան արձագանքել է Իբրահիմովիչի մեկնաբանությանը