fbpx

«Եվ ուրեմն՝ իսպանական ֆուտբոլը». 6 փաստ «Ռեալի» ու «Բարսայի» ֆիասկոների մասին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում, ավելի ճիշտ իսպանական ֆուտբոլում իրողություն է փոխվել (հասկանում եմ՝ նեղվում եք արդեն այս բառակապակցությունից): Ռոնալդուն գնացել է, Պիրենեյները դարձել են լիովին անհետաքրքիր: Ավելի ճիշտ ոչ թե անհետաքրքիր, այլ անշուք: Գուցե նման պարագայում չեմպիոնական ինտրիգն Իսպանիայում մի՜ քիչ ավելի սրվի, բայց միևնույնն է՝ «Ռեալն» ու «Բարսան» ֆավորիտ են լինելու, «Ատլետիկոն» հետապնդելու է նրանց ինչպես չստերջացված շունը գիշերային անցորդին:

Իսպանական Պրիմերայի հաշվետու 6-րդ տուրում 3 գրանդներից 2-ը կործանվեցին: Ամեն մեկը յուրովի: Թող հանկարծ մեկը չասի, «Ռեալի» «0-3»-ը կործանում էր, «Բարսայինը»՝ ոչ: Մի հատ հիշենք ում է պարտվել «Բարսան» ու անցնենք առաջ (եթե չեք հիշում՝ «Լեգանեսը» բնակվում է Իսպանիայի առաջնության նկուղում): Երկուսն էլ վաղ թե ուշ պիտի պարտվեին, առանց դրա չէր լինի: Սակայն այս պարտությունները ունեն մի շարք պատճառներ ու հետևանքներ, որոնց մասին ղեկավարությունը չի մտածել: Դրա համար մի որոշ ժամանակ Պրիմերայի դեմքերի հաղթանակը նման է լինելու երկունքի:

1. «Ռեալը» վաճառեց Ռոնալդուին

Հիմա ինչքան էլ խելոք դեմքով նստենք ու ասենք, որ Ռոնալդուն անփոխարինելի չէ, տարիքն առած է, իր նախկին փայլը կորցրել է ու նման բաներ, դրանից ոչինչ չի փոխվի (համենայն դեպս Ռոնալդուն դրանից չի նեղվի): Բայց այն, որ «Ռեալը» Ռոնի պես հրեշին տվեց «Յուվենտուսին», փոխարենը հարձակման գծում թողեց քայլող մեմ Բենզեմային ու«նոունեյմեր» Մարիանոյին: Նրանք «ցեղական» ուելսցի Բեյլի, «սուպեր-պուպեր» տղաղանդավոր Ասենսիոյի հետ միասին Ռոնալդուի կեսն էլ չեն լինի:

Անկեղծ, անհասականալի է՝ ինչպես կամ ինչով է մտածում ակումբը, երբ վաճառում է տարեկան 50 գոլ խփող մեքենա, իսկ նրան փոխարեն չի գնում ոչ ոքի (կամ Մարիանոյին, ոչ մի տարբերություն): Պերեսն ուներ և՛ գումար, և՛ ժամանակ բարձրակարգ գոլային աղվես գնելու համար: Սակայն բոլոր կողմից մերժում ստացավ ու մնաց կոտրած սերուցքային տաշտակի առաջ:

«Սևիլիայի» հետ 0-3 հաշվով պարտությունն արտացոլեց այն խնդիրը, որն ունի այս պահին «Ռեալը»՝ կենտրոնական բարձրակարգ հարձակվող: Այո, Բենզեման լավն է, Մարիանոն ևս, բայց տարեկան 50 գնդակ խփող ֆուտբոլիստ չկա: Իսկ 9 տարի նման կարգի ֆուտբոլիստ ունենալ, նրան բաց թողնել ու առանց նրա առաջնություն անցկացնելը խելքին մոտ չէ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Ռոնալդուի ավտոտնակը համալրվել է նոր սուպերմեքենայով (տեսանյութ)

Մեսին 1՝ շատ դիպուկ նախադասությամբ ամփոփել է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը

«Ռեալը» զարմանք է արտահայտել Պոչետինոյի խոսքերի վերաբերյալ

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

El Chiringuito. Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստի համար «Վալենսիայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

Ռոնալդուն կողմ է, Մոուրինյոն՝ ոչ. «Յուվենտուսի» փնտրտուքները շարունակվում են

Ռոբենը պատմել է, թե իրականում ինչն է դարձել «Ռեալից» հեռանալու պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար կտևի»

Մոդրիչը նույնպես մնում է «Ռեալում»

Պաշտոնական. «Բարսելոնան» իր առաջին տրանսֆերն իրականացրեց

Ռոնալդոն ցանկանում է Վինիսիուսին տանել իր թիմ