Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում - VNews
Բաժիններ

Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

2Z7A0963 1200x821 1 - Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

Հայկական ակումբներն այսօր վերսկսում են իրենց մրցելույթները եվրագավաթներում: 4 թիմ, 4 պատասխան խաղ, հայ երկրպագուները կրկին կհետևեն խաղերին մարզադաշտերից: 3 տարի է հայկական թիմերը պատմական արդյունքների են հասնում Եվրոպայում ու համոզում, որ ժամանակակից ֆուտբոլում չկան բացարձակ ֆավորիտներ: Տարիներ շարունակ բոլորիս երազանքն է հայկական թիմերին տեսնել Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի խմբային փուլում, հիմա արդեն նաև Կոնֆերենցիաների լիգայում և եվրոպական ֆուտբոլի շունչը զգալ Հայաստանում:

VNews-ը առանձնացրել է 5 մրցավեճ, որոնց սցենարների կրկնությունը չէինք ցանկանա տեսնել.

«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ»՝ 4:3

1 - Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

Խաղ, որը ստիպեց հայ երկրպագուին երազել, խաղ, որը կարող էր փոխել հայկական ֆուտբոլի ընթացքը ու նոր էջ բացել պատմության մեջ, և խաղ, որը փոխեց որոշ հայ ֆուտբոլասերների կարծիքը հայկական թիմերի մասին:

«Հանրապետական» մարզադաշտը գրեթե լեփլեցուն էր, բոլորի համար օրը պատմական էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս էր եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ և մրցելու էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ: Այս խաղում «Արարատ-Արմենիան» բավականին համարձակ տեսք ուներ, ֆուտբոլիստները հասկանում էին խաղի կարևորությունը և պատասխանատվությունը: Առաջին խաղակեսի 22-րդ րոպեին Գեորգի Պաշովը գերազանց փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և մեր թիմի առաջատար Մաիսոն Լիման օդից գնդակը գլխով ուղարկեց մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը: Առաջին կեսում դա միակ գոլն էր, և «Արարատ-Արմենիան» հաղթանակով գնաց ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում մրցակիցը փոխեց խաղի ընթացքը. «Դյուդելանժի» գրոհները դարձան ավելի վտանգավոր, ու ի վերջո հանդիպման 68-րդ րոպեին Դանել Սինանին հավասարեցրեց հաշիվը: Գոլից հետո ֆուտբոլիստները կոշտ ֆուտբոլ էին ցուցադրում: Մինչև 90-րդ րոպեն գոլեր չգրանցվեցին մրցավարը խաղի ավարտին ավելացրեց 4 րոպե, երկրպագուները հուսահատված սպասում էին հաղթական գոլին: Վերջապես  գրոհներից մեկը արդյունավետ եղավ, կրկին աջ եզրից երևանյան թիմի ֆուտբոլիստները վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, մասնավորապես, Լուիս Օգանան ազատվեց 2 ֆուտբոլիստի հսկողությունից և գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, որտեղ հերթապահում էր Մաիսոն Լիման, որը արագորեն ազատվեց գնդակից և վրա հասած Անտոնովը գրավեց դարպասի աջ եզրը:

Մարզադաշտը թնդում էր, երկրպագուները՝ ցնծում, իսկ ֆուտբոլիստները այս ու այն կողմ էին վազում: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի սխեման աշխատեց այդ խաղում. նա հասկացել էր՝ որն է մրցակցի «աքիլլեսյան գարշապարը» և ինչպես կարելի է հաղթել կարգով մի գլուխ բարձր մրցակցին, սակայն պատասխան խաղը ավարտվեց 2-1 հաշվով ու Հայաստանի չեմպիոնը լրացուցիչ ժամանակում չկարողացավ ոչինչ անել՝ ընդունելով ևս մեկ գնդակ: Արդյունքում, ընդհանուր 4-3 հաշիվ և«Դյուդելանժը» ԵԼ խմբային փուլում էր:

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա»՝ 1:2

2 2 - Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

«Արարատ-Արմենիան» մեկ տարի անց կրկնեց իր հաջողությունը՝ նորից դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ: Մրցակիցը սերբական հայտնի «Ցրվենա Զվեզդան» էր:  Այս անգամ իսպանացի մասնագետ Դավիթ Կամպանյայի գլխավորությամբ թիմը մոտեցել էր երկրորդ անընդմեջ փորձին և նորից պատմություն կերտելու վճռականությամբ: Մրցակիցն ավելի բարդ էր, սակայն բախտի բերմամբ դիմակայության ելքը վճռվելու էր մեկ խաղով: Խաղը տեղի էր ունենալու Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Երևանյան ակումբը խաղի մեկնարկում բավականին լավ տեսք ուներ, և զգացնել չէր տալիս մրցակցի բարձր կարգը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում սերբական ակումբը բացեց խաղի հաշիվը և հաղթանակով գնաց ընդմիջման: Գոլի հեղինակն էր Ալեկսանդր Կատաին:

Երկրորդ խաղակեսում մեր թիմի ֆուտբոլիստների գրոհները ավելի վտանգավոր էին, բայց գոլի չէին վերածվում՝  մրցակիցը գրեթե ամբողջ թիմով վերադարձել էր սեփական կիսադաշտ: Հանդիպման 60-րդ րոպեին հայկական թիմի պաշտպանների անփույթ խաղի արդյունքում «Ցրվենայի» իտալացի հարձակվող Դիեգո Ֆալցինելին կրկնապատկեց հանդիպման հաշիվը: Հանդիպման 72-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» առաջատար ֆուտբոլիստ Մաիսոն Լիման կրճատեց հաշվի տարբերությունը և հույս տվեց թիմին: Հետագա րոպեներին հայկական ակումբը փորձեց անել ամեն ինչ, որպեսզի փոխի խաղի ընթացքը, սակայն ավելին անել չհաջողվեց, պարտվեցինք 1-2 հաշվով:

«Միկա»-«Ռաբոտնիչկի»՝ 0:1

3 2 - Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

Երևանի «Միկան» միշտ առանձնացել է հարձակողական ֆուտբոլով, որը ստիպել է հայ երկրպագուին սիրահարվել թիմին: Ակումբը մի քանի անգամ ուժերն է փորձել եվրոպական մրցասպարեզում, սակայն 2-րդ փուլից այն կողմ թիմին չի հաջողվել առաջ գնալ:

Դրանցից մեկը «Ռաբոտնիչկիի» դեմ խաղն էր, որը կարող էր բեկումնային լինել թիմի պատմության մեջ: 2010/11 մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկության 2-րդ փուլի շրջանակում «Միկան» պատասխան խաղում մրցելու էր Մակեդոնիան ներկայացնող «Ռաբոտնիչկիի» հետ, առաջին խաղում հայկական թիմը պարտվել էր 0-1 հաշվով և շանսեր կային Երևանում հաղթանակի հասնելու համար:

«Միկա» մարզադաշտը ամբողջությամբ լեցուն էր, երկրպագուների մի մասը նույնիսկ կանգնած էր հետևում խաղին: «Միկան» հանդիպման հենց մեկնարկից վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն Արմեն Ադամյանի տղաները չէին կարողանում եզրափակել դրանք: Երկրպագուները կհիշեն՝ ինչպես մրցակիցի դարպասապահը ակնհայտ խախտեց խաղի կանոնները և մրցավարը նշանակեց 11 մ հարված, սակայն եզրային մրցավարի հետ խորհրդակցելուց հետո չեղարկեց որոշումը: Դրանից հետո «Միկայի» ֆուտբոլիստները մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին: Առաջին կեսն ավարտվեց 0-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում թիմի առաջատար Արմեն Պետրոսյանը մի քանի վտանգավոր հարված կատարեց դարպասին, սակայն մարզական բախտը երես էր թեքել նրանից: Նպաստավոր դիրքերից նաև վրիպեցին Բոտի Դեմելն ու Արամ Ոսկանյանը: Այդպես, խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի և ընդհանուր 1-0 հաշվով, իսկ 3-րդ փուլ ուղևորվեց «Ռաբոտնիչկին»:

«Շիրակ»-Պարտիզան»՝ 1:1

4 1 - Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

Հայկական ամենակոլորիտային թիմը՝ «Շիրակը», բազում անգամներ ուժերն է փորձել եվրագավաթներում ու գրեթե միշտ հավասար պայքար է մղել իր մրցակիցների դեմ՝ անկախ նրանց բարձր կարգից: Գյումրու «Շիրակի» եվրոպական արկածները շատ են, բայց առանձնահատուկ է 2013-ին Բելգրադի «Պարտիզանի» հետ դիմակայությունը, որտեղ Գյումրու թիմը շատ մոտ էր 3-րդ փուլի ուղեգիր նվաճելուն:

Գյումրիում կայացած առաջին խաղում «Շիրակը» վստահ խաղ ցուցադրեց: Երկրորդ խաղակեսի մեկնարկին վերջապես մերոնք առաջ անցան հաշվի մեջ. Ֆոֆանա Բեկոյի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, վրա հասած Դավիթ Հակոբյանն էլ բացեց հանդիպման հաշիվը: Ցավոք, հանդիպման վերջնամասում «Շիրակը» ձեռքից բաց թողեց հաղթանակը. «Պարտիզանի» ֆուտբոլիստ Վլադիմիր Վոլկովը փրկեց իր թիմին պարտությունից:

Բելգրադում թիմերը նույնպես կրակոտ ֆուտբոլն էին ցուցադրում: Երկրորդ կեսում սերբական ակումբի խաղացողները սկսեցին կոպիտ ֆուտբոլ ցուցադրել, և արդյունքում, կարմիր քարտով պատժվեց «Պարտիզանի» պաշտպան Վլադիմիր Վոլկովը, որը Հայաստանում փրկել էր իր թիմին պարտությունից: «Շիրակի» ֆուտբոլիստները հետագայում արեցին ամեն հնարավորը, որպեսզի օգտվեն քանակական առավելությունից, սակայն Բելգրադում խաղը ավարտվեց գոլազուրկ արդյունքով, ու մերոնք լքեցին պայքարը:

«Բանանց»-«Սանտ Կոլոմա»՝ 3:4

5 1 960x634 - Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

2013/14 մրցաշրջանի Հայաստանի չեմպիոնը Անդորրան ներկայացնող կիսապրոֆեսիոնալ «Սանտա Կոլոմայից» ցավալի պարտություն կրեց արտագնա խաղում՝ 1-0 հաշվով: Երևանյան դիմակայությունում «Բանանցը» ուներ ակնհայտ առավելություն, որպեսզի մտներ երկրորդ փուլ, սակայն ֆուտբոլային օրը տխուր ավարտ էր ունենալու:

Երևանյան դիմակայությունում հանդիպման հենց 20-րդ րոպեին Անդորրայի չեմպիոնները առաջ անցան հաշվի մեջ՝ մեր դարպասապահի կոպիտ սխալից հետո: Հետո, տուգանայինից Ռումյան Հովսեփյանը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Առաջին կեսն ավարտվեց 1-1 հաշվով: Երկրորդ խաղակեսի մեկնարկին խաղադաշտ դուրս եկած Գարեգին Մաշումյանը առաջ մղեց իր թիմին: Մաշումյանի գոլը ակտիվություն բերեց երևանյան ակումբին և րոպեներ անց ձեռնարկած ակտիվ գրոհից հետո մրցակիցը խախտեց կանոնները տուգանային հրապարակում, որի արդյունքում մեր թիմի օգտին նշանակվեց 11մ հարված: Կրկին գնդակի մոտ էր Ռումյան Հովսեփյանը, որը դիպուկ գտնվեց և իր դուբլով կրկնապատկեց թիմի առավելությունը:

Երկրորդ խաղակեսի միջնամասում երկու թիմերի ֆուտբոլիստները սկսեցին տաքարյուն ֆուտբոլ ցուցադրել՝ մեկը մյուսի հետևից խախտելով կանոնները: Դրվագներից մեկում Գևորգ Նռանյանը պատժվեց երկրորդ դեղին քարտով ու իր թիմին թողեց 10 հոգով: Խաղավերջում հաշիվը 3-1 էր, ավելացված ժամանակի 4-րդ րոպեին դաշտի կենտրոնում նշանակված ստանդարտից «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստը գնդակը ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ մրցակցի դարպասպահ Կասալսը հասել էր տուգանային հրապարակ և հենց նա էլ փրկեց թիմին՝ նվիրելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀԳ. «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

VBET ՀԳ. «Լեռնային Արցախ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

VBET ՀԳ. «Նորավանքը» պայքարից դուրս թողեց «Շիրակին» (տեսանյութ)

VBET ՀԳ. «Շիրակ» – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

4 նոր դիմակայություն VBET Հայաստանի գավաթի մեկնարկող մրցաշարում. Ինչ է պետք իմանալ 1/8 եզրափակիչ հանդիպումներից առաջ

VBET ՀՊԼ. «Ուրարտու» 0-2 «Փյունիկ». VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

Նարեկ Գրիգորյանը ստացավ VBET ՀՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

VBET ՀՊԼ. Հաղթարշավը շարունակվում է. «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տոնեց «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. Վան – Արարատ-Արմենիա. Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ