fbpx
Բաժիններ

Եվրագավաթային հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Էմիլիանո Սալայի

ՈւԵՖԱ-ն որոշել է հարգանքի տուրք մատուցել վերջերս ավիավթարի զոհ դարձած Էմիլիանո Սալային: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումներն այս շաբաթ կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 28-ամյա արգենտինացու:

«ՈւԵՖԱ-ի անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում Սալայի ընտանիքին ու հարազատներին: Ողբերգական է, որ նա այդքան երիտասարդ տարիքում և այդքան դաժան հանգամանքներում է հեռացել կյանքից: Կոչ եմ անում եվրոպական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին հարգել նրա հիշատակը», – ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդ Չեֆերինը:

Ինքնաթիռը, որով մեկնում էին Սալան և օդաչու Դևիդ Այբիտսոնը, կորել էր ռադարներից Լա Մանշի հատվածում հունվարի 21-ին: Որոնողական աշխատանքների արդյունքում գտնվեցին ինքնաթիռի բեկորները, իսկ փետրվարի 7-ին՝ Սալայի մարմինը: Օդաչուի մարմինը դեռ չեն գտել:

Այս շաբաթ եվրագավաթային հանդիպումներին մասնակցող ֆուտբոլիստները կարող են նաև սև թևկապներ կրել՝ որպես հարգանքի նշան:

Ֆուտբոլային աշխարհը սգում է Էմիլիանո Սալայի մահը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման իրավունքից

«Մեսին ստիպում է քեզ խաղալ փակ ոտքերով». Ջեյմս Միլներ

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույն կատարելու համար

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ

«Քարաբախի» պատասխանը հայ երկրպագուների իրականացրած ակցիային

Ադրբեջանական թիմի ֆուտբոլիստը փորձել է գնդակով հարվածել դրոնից կախված Արցախի դրոշին, բայց… (տեսանյութ)

«Արսենալը», «Լացիոն» ու «Սևիլիան» հաղթանակներ տոնեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայում առաջին անգամ մեկ խաղի ընթացքում ոչ մի հարված չի կատարել դարպասին

Մարզադաշտում հայտնված Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է «Դյուդելանժ» – «Քարաբաղ» հանդիպումը (տեսանյութ)

«Արսենալի» 18-ամյա ֆուտբոլիստը Եվրոպա լիգայում իր նորամուտի խաղում 3 րոպեում դուբլ է ձևակերպել (տեսանյութ)

«Էսպանյոլի» կիսապաշտպանը եվրագավաթներում գոլ խփած առաջին չինացին է

«Ռոման» ու «Յունայթեդը» չկարողացան հաղթել դրսում, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Վոլֆսբերգ» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Կոնտե. «Բարսելոնայից» անարդարացի պարտություն կրեցինք, չեմ ուզում խոսել մրցավարության մասին»

«Բարսան» կամային հաղթանակ տարավ, «Լիվերպուլի» խաղում 7 գոլ գրանցվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)