Եվրագավաթները վերադառնում են. այն ամենն, ինչ պետք է իմանալ ՉԼ ու ԵԼ վիճակահանության մասին - VNews
Բաժիններ

Եվրագավաթները վերադառնում են. այն ամենն, ինչ պետք է իմանալ ՉԼ ու ԵԼ վիճակահանության մասին

Այսօր՝ հուլիսի 10-ին ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում Երևանի ժամանակով ժամը 14:00-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի, իսկ 15:00-ին՝ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը:

Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայում 1/4 եզրափակիչի ուղեգիր արդեն 4 թիմ նվաճել է՝ ՊՍԺ-ն, «Ատլետիկոն», «Ատալանտան» և «Լայպցիգը», իսկ մյուս 4 զույգերը օգոստոսի 7-ին և 8-ին դեռ պետք է անցկացնեն պատասխան խաղերը՝ «Բավարիան» կընդունի «Չելսիին» (առաջին խաղը՝ 3-0), «Մանչեսթեր Սիթին»՝ «Ռեալին» (2-1), «Յուվենտուը»՝ «Լիոնին» (0-1) և «Բարսելոնան»՝ «Նապոլիին» (1-1): Այդ խաղերը տեղի կունենան տնային թիմերի մարզադաշտերում, ինչպես և նախապես որոշված էր: Բոլոր խաղերը, բնականաբար, անցնելու են առանց հանդիսականների:

1/4 եզրափակիչի վիճակահանությունը լինելու է կույր՝ առանց նախապայմանների, այսինքն՝ նույն երկիրը ներկայացնող թիմերը ևս կարող են միմյանց դեմ խաղալ: 1/4 եզրափակիչից սկսած Չեմպիոնների լիգայի խաղերն անցնելու են Պորտուգալիայում՝ մայրաքաղաք Լիսաբոնի 2 մարզադաշտերում՝ «Բենֆիկայի» տնային մարզադաշտ «Դա Լուժում» և «Սպորտինգի» տնային մարզադաշտ «Ժոզե Ալվալադեում»: 1/4-ից սկսած թիմերն անցկացնելու են մեկ խաղ՝ նախկին տուն-դուրս ձևաչափի փոխարեն. ՈւԵՖԱ-ն այսպիսի որոշում կայացրեց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու համար: Խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 12-ից 15-ը՝ օրը մեկ հանդիպում:

Այսօր տեղի կունենա նաև ՉԼ կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Այսինքն՝ արդեն հայտնի կդառնա, թե 1/4 եզրափակիչի որ զույգերն են միմյանց հանդիպելու հաջորդ փուլում: Հայտնի կդառնա նաև, թե կիսաեզրափակիչ որ զույգի հաղթողն է եզրափակիչում, որը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին, հանդիսանալու որպես դաշտի տեր:

Եվրոպա Լիգա

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչը նույնպես կիսատ է մնացել: 8 խաղից 6-ում զույգերն անցկացրեցին առաջին խաղերը և պետք է անցկացնեն պատասխան հանդիպումները. զույգերն ու առաջին խաղում գրանցված արդյունքները հետևյալն են՝

«Շախտյոր» – «Վոլֆսբուրգ» (առաջին խաղում «Շախտյորը» Գերմանիայում հաղթել է 2-1 հաշվով)

«Բայեր» – «Ռենջերս» (3-1)

«Վուլվերհեմփթոն» – «Օլիմպիակոս» (1-1)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լինց» (5-0)

«Բազել» – «Այնտրախտ» (3-0)

«Կոպենհագեն» – «Իստանբուլ Բաշակշեհիր» (0-1)

Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» իր հանդիպումը չանցկացրեց «Սևիլիայի» հետ: «Սևիլիա» – «Ռոմա» և «Ինտեր» – «Խետաֆե» հանդիպումները կանցկացվեն մեկ խաղով՝ Գերմանիայում, ու առհասարակ, 1/4 եզրափակիչից սկսած Եվրոպա լիգայում էլ երկխաղյա դիմակայություններ չեն լինի և խաղերը կանցկացվեն Գերմանիայի 4 տարբեր քաղաքներում՝ Դույսբուրգում, Դյուսելդորֆում, Գելզենկիրխենում և Քյոլնում: Վիճակահանությունը այս դեպքում էլ կլինի կույր: Տեղի կունենա նաև կիսաեզրափակիչի վիճակահանությունը, և կորոշվի՝ որ զույգի հաղթողն է համարվելու դաշտի տեր եզրափակիչում:

1/8 եզրափակիչի խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-ին ու 6-ին, 1/4 եզրափակիչի խաղերը՝ օգոստոսի 10-ին և 11-ին, կիսաեզրափակիչը՝ 16-ին ու 17-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 21-ին:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչ է ասել Վիդալը մրցավարին «Ռեալի» դեմ խաղում հեռացվելուց առաջ

Պորտուգալիան կարող է ավելի շատ ներկայացուցիչ ունենալ ՉԼ-ում, քան Ռուսաստանը

«Կլուժի» մարզիչ. «Մխիթարյանը եկավ ու մեզ ասաց, որ 11 մետրանոց չկար»

ԵԼ. «Ռոման» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Հոֆենհայմն» այն թիմերի թվում է, որոնք արդեն նվաճել են 1/16 եզրափակիչի ուղեգիր

«Միլանը» ոչ-ոքի խաղաց, «Արսենալն» ու «Հոֆենհայմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Կլուժի» դեմ խաղում

«Ինտերը» տուգանել է Վիդալին «Ռեալի» հետ խաղում հեռացման համար

Անկարգ Վիդալը, անճանաչելի «Լիվերպուլը». ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

6 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր

ՉԼ. «Ռեալն» ուժեղ էր «Ինտերից», «Ատալանտան»՝ «Լիվերպուլից», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռեալը» բացում է հաշիվն «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգայի խաղերը կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ Դիեգո Մարադոնայի

Դիեգո Կոստան նույնպես չի մասնակցի «Լոկոմոտիվի» դեմ խաղին