ԵՎՐՈ-2020․ Ինչ սպասել այսօր ու ինչ եղավ երեկ - VNews
Բաժիններ

ԵՎՐՈ-2020․ Ինչ սպասել այսօր ու ինչ եղավ երեկ

E3y5Gs WYAQWqgQ - ԵՎՐՈ-2020․ Ինչ սպասել այսօր ու ինչ եղավ երեկ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 2 տուր

17 Հունիս 2021 - 20:00

1

Դանիա

2

Բելգիա

1 - 0 Յուսուֆ Պոուլսեն - 2`

1 - 1 Տորգան Ազար - 55`

1 - 2 Քևին դե Բրույնե - 70`

ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը շարունակվում է։ Այսօր կկայանա B խմբի երկրորդ խաղն ու C խմբի երկու հանդիպումները։ Հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլի սպասումով երկրպագուները կդիտեն ԵՎՐՈ-ի խաղային յոթերորդ օրվա հանդիպումները։ Ի՞նչ սպասել այդ խաղերից։ Բայց մինչև այդ ամփոփենք հունիսի 16-ին կայացած խաղերն ու կարևոր իրադարձությունները:

Ռուսաստան 1-0 Ֆինլանդիա

201034365 196801925667656 6346455863981515535 n 960x641 - ԵՎՐՈ-2020․ Ինչ սպասել այսօր ու ինչ եղավ երեկ

Արտյոմ Ձյուբան գոլային փոխանցում կատարեց Ալեքսեյ Միրանչուկին։ «Զենիթի» հարձակվողը ուղիղ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի հավաքականի 22 գոլերի իր նախորդ 21 հանդիպումներում։

Ռուսաստանի հավաքականի համար սա առաջին հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունում ԵՎՐՈ-2012-ի բացման խաղում Չեխիային հաղթելուց հետո։

Թուրքիա 0-2 Ուելս

Միայն Ֆրանսիայի հավաքականն է ԵՎՐՈ-2016-ում ու ԵՎՐՈ-2020-ում միասին ավելի շատ հաղթանակ տարել (6), քան Ուելսը (5)։ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ Ուելսի հավաքականը հաղթանակի ամենաբարձր ցուցանիշն ունի (63%, 5/8):

Գարեթ Բեյլն ու Աարոն Ռեմսին 4 պահ են ստեղծել միմյանց համար այս խաղում։ Սա լավագույն ցուցանիշն է ընթացիկ ԵՎՐՈ-ում։

Ուելսի ընտրանին առաջին կեսից հետո հաղթում է թուրքերին տեսանյութ 960x640 - ԵՎՐՈ-2020․ Ինչ սպասել այսօր ու ինչ եղավ երեկ

Ուելսի հավաքականը 4-րդ անգամ հաղթեց Թուրքիային իր պատմության մեջ։

Բեյլը 11-մետրանոցից չկարողացավ հարվածել դարպասին։ Սա առաջին դեպքն է ԵՎՐՈ-2020-ում Իսպանիայի հավաքականի հարձավող Ռաուլի վրիպումից հետո, երբ խաղացողը ԵՎՐՈ-ում 11-մետրանոցից շեղ է հարվածում:

Իտալիա 3-0 Շվեյցարիա

Երկրորդ խաղում անընդմեջ 3-0 հաշվով հաղթելուց հետո Իտալիան դարձավ ԵՎՐՈ-ների պատմության մեջ երկրորդ թիմը, որն առաջին երկու խաղերում հաղթում է 3 գոլի տարբերությամբ։ Առաջինը Նիդերլանդներն է եղել 2008-ի ԵՎՐՈ-ում (3-0՝ Իտալիային, 4-1՝ Ֆրանսիային)։

Երկու խաղում անընդմեջ գոլ խփելուց հետո Չիրո Իմոբիլեն դարձավ առաջին իտալացին Մունդիալ-2002-ից հետո, որն առաջին երկու խաղում գոլ է խփել։ 2002-ին դա արել էր Քրիստիան Վիերին։

Իտալիայի հավաքականը 2 րդ խաղում անընդմեջ հաղթեց 3 0 հաշվով տեսանյութ 960x640 - ԵՎՐՈ-2020․ Ինչ սպասել այսօր ու ինչ եղավ երեկ

Իտալիայի հավաքականը 10-րդ հանդիպումն անընդմեջ անառիկ պահեց սեփական դարպասը։

Մանուել Լոկատելին դուբլ գրացեց։ Ավելի երիտասարդ տարիքում «սկուադրա աձուրայի» կազմում դուբլ գրանցել էին Ջիակոմո Բուլգարելին (Շվեյցարիայի դեմ 1962թ․) և Մարիո Բալոտելին (Գերմանիայի դեմ 2012թ․)։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Ինչի մասին է երազում 43-ամյա Ջանլուիջի Բուֆոնը

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

De Telegraaf. Վան Գալը կգլխավորի Նիդերլանդների հավաքականը

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

«Ամո՛թ քեզ, պարո՛ն Մալոք». Վան Դեյկը՝ լրագրողին

Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը

Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

Իտալիան կարող է ԱԱ-2030-ն անցկացնելու անսպասելի առաջարկ ստանալ

Իտալիայի «գաղտնի զենքը»․ Խաղաց մեկ րոպե, առաջին ու վերջին խաղերից առաջ հուզեց թիմակիցներին

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Եվրոպայի չեմպիոնն ընդդեմ Ամերիկայի գավաթի հաղթողի. նոր խաղարկություն կստեղծվի

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն