fbpx
Բաժիններ

Միայն 1 հաղթական մեկնարկ. Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 1 տուր

23 Մարտ 2019 - 23:45

2

Բոսնիա և Հերցեգովինա

1

Հայաստան

1 - 0 Ռադե Կրունիչ - 33`

2 - 0 Դենի Միլոշևիչ - 80`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 93`

Առայժմ միայն մեկ հաղթական մեկնարկ

Մարտի 23-ին բոսնիացիների հետ կայանալիք արտագնա հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները 7-րդ անգամ են մեկնարկի դուրս գալու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում, որոնցում իրենց նորամուտը նշել են մոտ 25 տարի առաջ՝  1994թ. սեպտեմբերի 7-ին Բրյուսելի «Վան դեն Սթոք» մարզադաշտում՝ 0-2 հաշվով զիջելով Բելգիայի ընտրանուն:

Պաշտոնական առաջին խաղում ՀՀ հավաքականի կազմն այսպիսին էր.

Արմեն Պետրոսյան, Երվանդ Սուքիասյան, Երվանդ Կրբաշյան, Աշոտ Խաչատրյան, Սարգիս Հովհաննիսյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Պետրոսյան, Ռազմիկ Գրիգորյան (Արսեն Ավետիսյան, 46, Համլետ Վ. Մխիթարյան, 76), Արամայիս Տոնոյան (ա), Արմեն Շահգելդյան, Համլետ Հ. Մխիթարյան:

Այդ խաղում արդեն 4-րդ րոպեին բելգիացիները բացեցին հաշիվը Երվանդ Կրբաշյանի ինքնագոլի շնորհիվ: Իսկ 73-րդ րոպեին աչքի ընկավ Մարկ Դեգրիզը:

Մեր ֆուտբոլիստներին ընտրական մրցաշարի միայն 5-րդ խաղում է հաջողվել բացել գոլերի հաշիվը: Առաջին գոլի հեղինակ է դարձել Ռազմիկ Գրիգորյանը՝ 1995թ. մայիսի 10-ին «Հրազդան» մարզադաշտում մակեդոնացիների հետ կայացած հանդիպման (2-2) 22-րդ րոպեին խոցելով Դանչո Ցելևսկու պաշտպանած դարպասը:

Ընտրական մրցաշարերում տոնած առաջին հաղթանակն էլ կրկին գրանցվել է մակեդոնացիների նկատմամբ (2-1) 1995թ. սեպտեմբերի 6-ին Սկոպյեում կայացած 8-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականին Եվրոպայի առաջնությունների նախորդ 6 մրցաշարերից միայն մեկում է հաջողվել հաղթանակով մեկնարկել: Դա Եվրո-2000-ի ընտրական մրցաշարն էր, որում ՀՀ հավաքականը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Անդորրայի ընտրանուն:

Ընտրական հաջորդ մրցաշարը Հայաստանի հավաքականն  Օսկար Լոպեսի գլխավորությամբ սկսել է սեփական հարկի տակ ուկրաինացիների հետ գրանցած ոչ-ոքիով (2-2): Ընտրական մնացած 4 մրցաշարերում մեր ֆուտբոլիստները պարտությամբ են մեկնարկել:

1 խփած, 6 բաց թողած գնդակ. Դիմակայության պատմությունը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ

Ռեկորդային Եվրո-2012-ն ու դրան հաջորդած մղձավանջային մրցաշարը

Առավել հաջող մեր հավաքականը հանդես է եկել 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (+5=2-3, 22-10), ՀՀ հավաքականը 6 ընտրանիների մրցավեճում զբաղեցրեց 3-րդ տեղը: Ընդ որում դա առայժմ միակ մրցաշարն էր, որում մեր ընտրանին իրական հնարավորություն ուներ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու, սակայն ավարտական վճռորոշ խաղում կողմնակալ մրցավարության «զոհ» դարձավ՝ 1-2 հաշվով պարտվելով իռլանդացիներին:

Այդ մրցաշարում տոնած հաղթանակների (5), խփած (22) ու բաց թողած (10) գնդակների և վաստակած միավորների (17) քանակը ռեկորդային է ՀՀ հավաքականի համար:

2012թ. ընտրական մրցաշարում մեր հավաքականը յուրօրինակ ռեկորդ սահմանեց` տոնելով խոշոր հաշվով 3 անընդմեջ հաղթանակ (Անդորրա` 3-0, Սլովակիա` 4-0, Մակեդոնիա`4-1): Հենց այդ մրցաշարում էլ ՀՀ հավաքականը տոնել է ամենախոշոր հաշվով հաղթանակները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում` միևնույն 4-0 հաշվով պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի ընտրանիներին:

Իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել է 2004թ. ընտրական մրցաշարում, որում մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 0-4 հաշվով զիջել են իսպանացիներին:

Մեր ֆուտբոլիստների համար առավել անհաջողը 2016թ. ընտրական մրցաշարն էր, որում Բերնար Շալանդի, այնուհետև Սարգիս Հովսեփյանի օրոք անցկացրած 8 հանդիպումներում հավաքականն այդպես էլ հաղթանակ չտոնեց՝ վաստակած 2 միավորով 5 ընտրանիների մրցավեճում եզրափակելով աղյուսակը: Մրցաշարի ընթացքում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն կրեց՝ կրկնելով Եվրո-2000-ում Սուրեն Բարսեղյանի օրոք գրանցած վատագույն արդյունքը:

1996թ. ընտրական մրցաշարում Էդուարդ Մարգարովի (3 խաղ) և Սամվել Դարբինյանի (4 խաղ) օրոք հավաքականը մեկնարկային 7 հանդիպումներում հաղթանակ չի տոնել (2 ոչ-ոքի, 5 պարտություն): Այդ մրցաշարում բաց թողած գոլերի (17) և կրած պարտությունների (7) քանակը վատագույնն է ընտրական մրցաշարերում: 7 պարտություն հավաքականը կրել է նաև 2008թ. ընտրական մրցաշարում, սակայն 12 հանդիպումներում:

Ի դեպ, 2008թ. ընտրական մրցաշարում հավաքականը դրսևորել է ամենացածր արդյունավետությունը՝ 12 հանդիպումներում խփելով ընդամենը 4 գոլ (0,33):

2000թ. ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ 7 խաղ անընդմեջ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները, 8 խաղ ընթացել է առանց հաղթանակի (2 ոչ-ոքի, 6 պարտություն):

Իան Պորտերֆիլդի օրոք մեր ֆուտբոլիստներին 2008թ. ընտրական մրցաշարի մեկնարկում 5 խաղ անընդմեջ չի հաջողվել գոլ խփել (Բելգիա` 0-1, Ֆինլանդիա` 0-0, 0-1, Սերբիա` 0-3, Լեհաստան` 0-1):

Նույն մրցաշարում հավաքականը 4 խաղ անընդմեջ անպարտելի է մնացել (Ղազախստան` 2-1, Լեհաստան` 1-0, Պորտուգալիա` 1-1, Սերբիա` 0-0): Այդ լավագույն արդյունքը կրկնվել է նաև 2012թ. մրցաշարում (Մակեդոնիա` 2-2, Սլովակիա` 3-1, Անդորրա` 4-0, Ռուսաստան` 0-0):

Եվրոպայի առաջնությունների ընտրական 6 մրցաշարերում ՀՀ հավաքականն անցկացրած 58 հանդիպումներում 12 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 34 պարտություն: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփել են 51 գնդակ, բաց են թողել 85 գոլ:

VNews.am-ը ներկայացնում է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականի ցուցանիշները:

Թվ. Խ Հ Ո Պ Գ Մ % Տեղ Գլխավոր մարզիչ
1996 10 1 2 7 5-17 5 16,6 6 (6) Էդուարդ Մարգարով`+0=1-2

Սամվել Դարբինյան՝ +1=1-5

2000 10 2 2 6 8-15 8 26,6 5 (6) Սուրեն Բարսեղյան
2004 8 2 1 5 7-16 7 29,1 4 (5) Օսկար Լոպես` +0=1-1

Միխայ Ստոյկիցա`+2=0-4

2008 12 2 3 7 4-13 9 25 7 (8) Իան Պորտերֆիլդ` +2=2-4

Թոմ Ջոնս՝ +0=1-1

ՎարդանՄինասյան`+0=0-2

2012 10 5 2 3 22-10 17 56,6 3 (6) Վարդան Մինասյան
2016 8 0 2 6 5-14 2 8,3 5 (5) Բերնար Շալանդ`+0=1-3

Սարգիս Հովսեփյան`+0=1-3

Բարեհաջող մեկնարկի հույսով․ Հայաստանի հավաքականի մարզումը Սարաևոյում․ VNews-ի ֆոտոշարքը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մխիթարյանը, Լակազետն ու Օբամեյանգը միասին ջենգա են խաղում ու զրուցում հետաքրքիր թեմաների շուրջ (տեսանյութ)

Ունայ Էմերի. «Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը»

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի Մ19 հավաքականին իսպանացիների դեմ խաղից առաջ

Մխիթարյանը՝ վերջին 5 տարիներին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

«Արսենալի» մինչմրցաշրջանային հանդիպումների ժամանակացույցը

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Օբամեյանգը՝ Մխիթարյանի մասին. «Կախարդական տղան»

Մխիթարյանն իր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել «Արսենալի» մարզումից

«Արսենալի» ֆուտբոլիստների մեկնումը և ժամանումը Միացյալ Նահանգներ (տեսանյութ)

«Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ». Մխիթարյանի հարցազրույցը ՈւԵՖԱ-ին՝ որպես ԵՎՐՈ Մ19-ի դեսպան

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Մխիթարյան. «Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին»

Մխիթարյանի խոսքերը ազդեցություն են ունեցել Հերերայի` ՊՍԺ տեղափոխվելու որոշման վրա

Սարգիս Ադամյանը որոշել է՝ որ համարի մարզաշապիկով է հանդես գալու

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում