fbpx
Բաժիններ

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Ավարտվեցին ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի սեպտեմբերին նախատեսված հանդիպումները, որով այս փուլը հատեց հասարակածը՝ որոշ խմբերում թիմերն անցկացրին իրենց 5-րդ խաղերը, որոշ խմբեր էլ՝ 6-րդ: Փորձենք հասկանալ, թե ինչ պատկեր է ստացվել խմբերից յուրաքանչյուրում, գնահատենք թիմերի՝ եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը:

A խումբ

Այս խմբում, կարծես, Անգլիան պոկվել է մնացած թիմերից ու խնդիրներ չի ունենա հաջորդ փուլ դուրս գալու հարցում: Բացի այն, որ անգլիացիները 12 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակն ու 3 միավորով առաջ անցել 2-րդ հորիզոնականում գտնվող չեխերից, նաև մյուս թիմերի համեմատ մեկ խաղ քիչ են անցկացրել: Հիմնական պայքարն այս խմբում ծավալվելու է հենց չեխերի և մեր հին ծանոթ Բեռնար Շալանդի Կոսովոյի հավաքականի միջև, որը չի դադարում զարմացնել. Չեխիայի հավաքականի նկատմամբ տարած անակնկալ հաղթանակն ու անգլիացիների դեմ մինչև վերջ մղած կռիվն իրենց ռեալ շանսեր են ընձեռում պատմություն կերտելու համար:

B խումբ

B խմբի ֆավորիտը՝ Պորտուգալիան բավական բարդ իրավիճակում էր հայտնվել՝ վաստակած 2 միավորով գտնվելով նախավերջին տեղում: Բայց հարկ է նշել նաև, որ պորտուգալացիներն Ազգերի լիգայում փլեյ-օֆֆին մասնակցելու հետ կապված Եվրոպայի ընտարական այս մրցաշարում ընդամենը 2 խաղ էին անցկացրել: Ընտրական փուլի վերջին երկու խաղերն օգնեցին Ռոնալդուին ու ընկերներին զգալիորեն բարելավել իրենց դիրքերը. 2 խաղ, 2 հաղթանակ: «Յուվենտուսի» հարձակվողն, ի դեպ, 2 խաղում 5 գոլ խփեց: Պորտուգալացիների հետ այս խմբից դուրս գալու հիմնական հավակնորդը Ուկրաինայի հավաքականն է, որի հետ Պորտուգալիան դեռ «եզրափակիչ» ունի անցկացնելու: Եվրոպայի գործող չեմպիոնի թիկունքում շնչում է Սերբիան՝ ընդամենը 1 միավոր զիջելով Սանտուշի թիմին:

C խումբ

Առաջին հայացքից 2 ընդգծված առաջատար ունեցող այս խմբում իրադարձությունները բավական հետաքրքիր զարգացում են ստանում: Գերմանացիների ու հոլանդացիների արանքում հայտնվել է Հյուսիսային Իռլանդիան՝ հավաքական, որից ոչ ոք ոչինչ չէր սպասում: Հոլանդացիներն էլ պորտուգալացիների նման Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում խաղալով ընտրական փուլում 2 խաղ էին անցկացրել ու 3 միավորով 4-րդ տեղում էին, բայց նրանք նույնպես վերջին 2 խաղից հետո «դզվեցին». Գերմանիայի ու Էստոնիայի նկատմամբ տարած արտագնա հաղթանակները նրանց հանեցին 3-րդ հորիզոնական: Հաջորդ տուրում «նարինջները» լավ հնարավորություն ունեն սեփական հարկի տակ հյուսիսիռլանդացիներին հաղթելու և 2-րդ հորիզոնական բարձրանալու: Գերմանիայի հավաքականն էլ Հոլանդիայից կրած պարտությունից հետո հաղթեց նույն Հյուսիսային Իռլանդիային ու պահեց իր տեղն առաջին հորիզոնականում:

D խումբ

D խմբում էլ պայքարը ծավալվել է 3 թիմի միջև: Իռլանդիան, Դանիան ու Շվեյցարիան պայքարում են 2 ուղեգրի համար: Դանիայի ընտրանին ջախջախեց Ջիբրալթարին, բայց Վրաստանի դեմ արտագնա խաղում շատ կարևոր 2 միավոր կորցրեց ու չօգտվելով Իռլանդիայի և Շվեյցարիայի անցկացրած ոչ-ոքիից՝ մնաց 2-րդ հորիզոնականում: Շվեյցարիան ևս Ազգերի լիգայի պատճառով 1 խաղ ունի պահեստում, բայց նրանց հաջորդ մրցակիցը Դանիան է, իսկ վրացիներն արդեն կհյուրընկալեն Իռլանդիային: Այս խմբում պայքարը, կարծես, կձգվի մինչև վերջին տուր:

E խումբ

Խորվաթիայի գլխավորած խմբում հաջորդ փուլ դուրս գալու հույսեր են պահպանում նաև Սլովակիայի, Հունգարիայի և Ուելսի հավաքականները: Խորվաթները վերհիշեցին Հայաստանի հավաքականի ոսկե ժամանակներն ու Սլովակիային հիշեցրին իրենց մղձավանջի մասին. 4-0՝ Սլովակիայում: Բայց նույն խորվաթները զարմանալի կերպով չկարողացան հաղթել հաջորդ խաղում ու այս փուլում իրենց առաջին միավորը նվիրեցին Ադրբեջանի հավաքականին: Հունգարիան սեփական հարկի տակ պարտվեց Սլովակիային, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Ուելսը դժվարությամբ, բայց հաղթեց ադրբեջանցիներին ու շարունակում է շնչել իր մրցակիցների թիկունքում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հայտնի են ԵՎՐՈ 2020-ի վիճակահանության զամբյուղները

ԵՎՐՈ 2020-ին մնաց 4 ուղեգիր, որոնց համար կպայքարեն 16 թիմ

Անարգանք «Ռեալին». Բեյլը ու Ուելսը իրենց հաջողությունը նշել են հայտնի արտահայտությամբ (տեսանյութ)

Հայտնի են Եվրոպայի առաջնության 20 մասնակիցները

Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ռուսաստանի գերվստահ հաղթանակները, Ուելսը նույնպես ձեռք բերեց ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Արյունահեղություն Սիցիլիայում. Իտալիա – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Բոնուչի. «Սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է Իտալիայի համար»

Մանչինչի. «Պաշտոնական խաղում ամեն օր չէ, որ 9 գոլ ես խփում»

Իտալիայի հավաքականը պատմական ռեկորդներ գրանցեց

ՀՖՖ-ն՝ իտալացիներին. «Դուք ոչինչ չգիտեք հյուրընկալության մասին»

Էդգար Բաբայան. «Շատ կներե՛ք. կփորձենք՝ նման բան այլևս չստացվի»

Արթուր Սարկիսով. «Որքան շատ էինք տանջվում, այնքան ավելի շատ էինք կործանվում»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ վատ արդյունք, շատ վատ խաղ, արժանի պարտություն» (Տեսանյութ)