fbpx

Եվրո 2020-ի ու Օլիմպիական խաղեր 2024-ի ժամանակ կարող է նորամուծություն կիրառվել

Ռուսաստանում վերջին 4 տարիների ընթացքում անցկացված խոշոր մարզական իրադարձությունների՝ 2014 Օլիմպիական խաղերում, 2017 թվականի Կոնֆեդերացիայի և Աշխարհի 2018 թվականի առաջնության ընացքում գործի դրված Fan ID-ին արժանացել է տարբեր կառույցների հավանությանը: Դիտարկվում է այն հետագա մրցաշարերում կիրառալու տարբերակը:

ՈւԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ փետրվարի 7-ին Հռոմում կայանալիք կառույցի ղեկավարի ընտրությունից զատ քննարկվելու է նաև Fan ID-ի հարցը: Ցանկություն կա այն օգտագործել Եվրո-2020-ի ընթացքում: Եվրո 2020-ի կազմկոմիտեի ղեկավար Ալեքսեյ Սորոկինի խոսքով, Fan ID-ին կհեշտացնի երկրպագուների տեղաշարժը եվրոպական երկրներում, կզարգացնի անվտանգությունը:

Նշենք նար, որ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլբի Բերմանը հայտարարել է, որ իր հայրենիքում ակտիվորեն քննարկում են Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Fan ID-ին կիրառելու գաղափարը:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: