-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր հնարավոր է նվաճել ոչ միայն նախընտրական փուլի, այլ նաև նորաստղեծ Ազգերի լիգայի միջոցով: Արդեն այն 20 թիմերը, որոնք ընտրական փուլը հաղթահարեցին ու որակավորվեցին, այժմ մնում են վերջին 4 ուղեգրերը, որոնք կխաղարկվեն 4 դիվիզիոնների լավագույն թիմերի միջև: Ամեն դիվիզիոնում 4 թիմի մեջ կխաղարկվեն կիսաեզրափակիչներ, իսկ եզրափակչի հաղթողը դուրս կգա ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլ:
A դիվիզիոն. Այստեղ Իսլանդիայի հավաքականը, որ լավագույն արդյունքն է գրանցել այս դիվիզիոնում, ունի իր տեղը կիսաեզրափակիչում: Բուլղարիայից, Իսրայելից, Հունգարիայից ու Ռումինիայից մեկը վիճակահանության արդյունքում կխաղա C դիվիզիոնի փլեյ-օֆֆում, իսկ մնացած երեքը կխաղան A դիվիզիոնի կիսաեզրափակիչում:
B դիվիզիոն. Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը կխաղա Հյուսիսային Իռլանդիայի հետ, իսկ մյուս զույգը կկազմեն Սլովակիան ու Իռլանդիան:
C դիվիզիոն. Նորվեգիան ուժերը կչափի Սերբիայի հետ, իսկ Շոտլանդիան կխաղա Բուլղարիայի, Իսրայելի, Հունգարիայի կամ Ռումինիայի ընտրանու հետ, որը, ինչպես նշվել էր վերևում, կորոշվի վիճակահանության արդյունքում:
D դիվիզիոն. Վրաստան – Բելառուս և Մակեդոնիա – Կոսովո:
Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, իսկ կիսաեզրափակիչները կկայանան 2020 թվականի մարտի 26-ին ու 31-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո