ԵՎՐՈ 2020. Որ թիմն ինչ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար - VNews
Բաժիններ

ԵՎՐՈ 2020. Որ թիմն ինչ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 9 տուր

14 Նոյեմբեր 2019 - 21:00

0

Թուրքիա

0

Իսլանդիա

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը մոտենում է ավարտին: Նախավերջին տուրի դրությամբ կան թիմեր, որոնք ապահովել են իրենց տեղը հաջորդ փուլում, կան թիմեր, որոնք շատ մոտ են դրան ու թիմեր, որոնք դեռ հնարավորություն ունեն նվազագույնը 2-րդ հորիզոնական բարձրանալու: Հասկանանք թիմերի իրավիճակներն՝ անցնելով խումբ առ խումբ:

A խումբ

  • Անգլիայի հավաքականին Մոնտենեգրոյի դեմ խաղում բավարար կլինի նույնիսկ ոչ-ոքին հաջորդ փուլ դուրս գալու համար: Կոսովոյի՝ Չեխիային պարտվելու դեպքում ևս Անգլիան միանգամից կնվաճի եզրափակիչ փուլի ուղեգիրը:
  • Չեխիան Կոսովոյի հավաքականին հաղթելու դեպքում կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը:
  • Կոսովոն միայն Չեխիային չպարտվելու դեպքում կշարունակի հաջորդ փուլի հույսեր պահպանել:

B խումբ

  • Ուկրաինայի հավաքականն արդեն նվաճել է ուղեգիրը:
  • Պորտուգալիայի հավաքականին հաջորդ փուլ դուրս գալու համար հաղթանակ է պետք Լիտվիայի հավաքականի նկատմամբ: Եթե այս տուրում Սերբիան չհաղթի Լյուքսեմբուրգին, արդեն այսօր Պորտուգալիան կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը:
  • Սերբիան չի որակավորվի եզրափակիչ փուլում, եթե չհաղթի Լյուքսեմբուրգին, իսկ Պորտուգալիան հաղթի Լիտվիային:

C խումբ

  • Հոլանդիայի հավաքականը դուրս կգա հաջորդ փուլ, եթե հաղթի Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն:
  • Գերմանիայի հավաքականին հաջորդ փուլ դուրս գալու համար հաղթանակ է անհրաժեշտ Բելառուսի նկատմամբ, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայի՝ Հոլանդիային չհաղթելը: Գերմանիան կարող է նաև ոչ-ոքիով դուրս գալ հաջորդ փուլ, եթե Հյուսիսային Իռլանդիան պարտվի հոլանդացիներին:
  • Հյուսիսային Իռլանդիան Գերմանիայի հաղթանակի դեպքում պարտավոր է հաղթել Հոլանդիային, իսկ Գերմանիայի ոչ-ոքիի դեպքում՝ չպարտվել «նարինջներին»՝ պայքարի մեջ մնալու համար:

D խումբ

  • Իռլանդիայի հավաքականը նախավերջին տուրի արդյունքներով ոչ կարող է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, ոչ էլ կարող է դուրս մնալ պայքարից:
  • Դանիայի հավաքականը Ջիբրալթարին հաղթելու դեպքում կարող է դուրս գալ հաջորդ փուլ, եթե Շվեյցարիան էլ պարտվի Վրաստանին:
  • Շվեյցարիայի հավաքականն էլ կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր, եթե հաղթի Վրաստանին, իսկ Դանիան պարտվի Ջիբրալթարին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը

Երկու քաղաք երաշխիք չի տալիս, որ կընդունի ԵՎՐՈ-ն

Ռոբերտո Մարտինեսը որոշել է՝ ում հետ կապել իր ֆուտբոլային ապագան

Բոլոր լիգաները պետք է ՈւԵՖԱ-ին ներկայացնեն առաջնության վերսկսման պլանը մինչև մայիսի 25-ը

Կարո՞ղ եք թվել Եվրոների բոլոր մասնակից երկրների հավաքականները. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ը կպահպանի անվանումը, չնայած որ անցկացվելու է 2021 թվականին

Գրիզման. «Ֆրանսիայի հավաքականը շահում է ԵՎՐՈ-2020-ի հետաձգումից»

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ի հետաձգումը

ՈՒԵՖԱ-ն որոշել է չփոխել «ԵՎՐՈ 2020» անվանումը

«Պլանները փոխվեցին». Որ հավաքականները շահեցին կամ տուժեցին ԵՎՐՈ 2020-ի հետաձգումից

ՈՒԵՖԱ-ն հաստատել է հավաքականների հաջորդ միջազգային դադարի օրերը

ՈւԵՖԱ-ն հաստատեց. «ԵՎՐՈ-2020-ի հետաձգումը միակ ելքն էր»

ՈւԵՖԱ-ն հետաձգեց ԵՎՐՈ-2020-ը

ՈւԵՖԱ-ն ակումբներից կլորիկ գումար է պահանջում ԵՎՐՈ-2020-ի հետաձգման համար

Թուրքիան ԵՎՐՈ 2020-ն ընդունելու առաջարկ է արել ՈՒԵՖԱ-ին

ԵՎՐՈ 2020-ը՝ դեկտեմբերի՞ն