ԵՎՐՈ 2020-ը ու Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել կամ չեղարկվել Կորոնավիրուսի պատճառով - VNews
Բաժիններ

ԵՎՐՈ 2020-ը ու Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել կամ չեղարկվել Կորոնավիրուսի պատճառով

Այս տարվա գլխավոր սպորտային իրադարձությունները՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը ու ամառային Օլիմպիական խաղերը, կարող են հետաձգվել Կորոնավիրուսի ավելի մեծ տարածումը կանխարգելելու նպատակով: Այս մասին հայտարարել են կառույցների ղեկավարները:

«Հիմա մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Ֆուտբոլը պետք է հարմարվի երկրում տիրող իրավիճակին: Մենք փորձում ենք չեղարկել մրցաշարերը: Մրցաշարերը կհետաձգվեն, եթե իրավիճակը բարդանա»,-հայտարարել է ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Եվան Rai Radio 1 Sport-ի եթերում:

Իսկ Միջազգային Օլիմպիական կոմիտեի ավագ անդամ Դիկ Փունդը հորդորել է մարզիկներին շարունակել մարզումները, չնայած մտավախություններ կան, որ խաղերը կարող են չեղարկվել:

«Կգա մի ժամանակ, երբ մարդիկ կհարցնեն՝ «Արդյո՞ք ամեն ինչ բավարար վերահսկողության տակ է, որպեսզի մենք վստահ մեկնենք Տոկիո»: Եթե պաշտոնատար անձիք որոշեն, որ վտանգավոր է  Օլիմպիական խաղերի անցկացումը, ապա կլինի չեղարկում:

Սակայն այս պահին հայտնի է, որ Տոկիոյում կայանալու են Օլիմպիական խաղերը: Այս պահին իրերի դրվածքը հուշում է, որ ամեն ինչ սովորականի պես է: Ուստի, կենտրոնացած մնացեք ձեր սպորտաձևի վրա ու վստահ եղեք, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեն ձեզ համաճարակային գոտի չի ուղարկի»,-Associated Press-ի հետ զրույցում ասել է ՄՕԿ-ի ներկայացուցիչը:

Այս պահին ամբողջ աշխարհում գրանցվել է 80 հազար հիվանդության դեպք, որոնցից 2600-ը ավարտվել է մահվան ելքով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


The Sun. Բաքուն կլինի առաջին քաղաքներից, որը կզրկվի ԵՎՐՈ-2020-ը ընդունելուց

Չեֆերին. «ՈւԵՖԱ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին»

ԵՎՐՈ 2020. Որ թիմերը նվաճեցին որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչի ուղեգիր, և ինչ խաղեր կկայանան

ԵՎՐՈ 2020. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում է (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020. Վրաստանի հավաքականը որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում է

«Հին օրերի երգը». Ի՞նչ սպասել Ռոնալդ Կումանից «Բարսելոնայում». Նրա նշանակման լավ ու վատ կողմերը

«Վերապրել «Տիտանիկը» հանուն սիրո ու դառնալ լեգենդ». Աղետից փրկված թենիսիստների ցնցող պատմությունը

#BlackLivesMatter ակցիան ունի սպորտային նախապատմություն. արմատները տանում են 1968թ. Օլիմպիական խաղեր

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը

Երկու քաղաք երաշխիք չի տալիս, որ կընդունի ԵՎՐՈ-ն

Ռոբերտո Մարտինեսը որոշել է՝ ում հետ կապել իր ֆուտբոլային ապագան

Թվեք անկախ Հայաստանի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Բոլոր լիգաները պետք է ՈւԵՖԱ-ին ներկայացնեն առաջնության վերսկսման պլանը մինչև մայիսի 25-ը

Կարո՞ղ եք թվել Եվրոների բոլոր մասնակից երկրների հավաքականները. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ը կպահպանի անվանումը, չնայած որ անցկացվելու է 2021 թվականին

Գրիզման. «Ֆրանսիայի հավաքականը շահում է ԵՎՐՈ-2020-ի հետաձգումից»