fbpx

Եվրոպա լիգայի «պրոֆեսոր» Մխիթարյանը. «Արսենալի» հավանական կազմը «Սպորտինգի» դեմ ըստ VNews-ի

  • Եվրոպա լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
  • «Էմիրեյթս» մարզադաշտ, Լոնդոն
  • Նոյեմբերի 9, 00:00
  • «Արսենալ» – «Սպորտինգ» (առաջին խաղը՝ 1-0)

Արման Աբելյան

Արդյունավետությունը – 16/22 (72.7%)

1․ «Արսենալը» Եվրոպա լիգայում ընթանում է առանց խափանումների՝ 3 խաղ, 3 հաղթանակ։ Հերթական 3 միավորը վերջնականապես կլուծի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հարցը։ Ունայ Էմերին կրկին կդիմի ռոտացիայի՝ պահպանելու ֆուտբոլիստների թարմությունը։

2․ Սոկրատիսը պաշտպանության կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մուստաֆիին, իսկ աջ եզրում Բելյերինի փոխարեն խաղադաշտ դուրս կգա եվրոպական ֆուտբոլում շատ լուրջ փորձ կուտակած Լիխտշտայները։ Ջական վերջապես կկարողանա փոքր-ինչ շունչ քաշել, իսկ Գենդուզին «Լիվերպուլի» դեմ խաղին որակազրկման պատճառով չհայտավորվելուց հետո կստանա իրեն դրսևորելու հնարավորություն։

3․ Հարձակման գծի առաջատարներից Օզիլը, Օբամեյանգը և Լակազետը նույնպես խաղադաշտ դուրս կգան միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Եվրոպա լիգայի «պրոֆեսոր» Մխիթարյանը, կանխատեսելի է, կրկին կլինի մեկնարկային կազմում իր ամենասիրելի մրցաշարում։ Էմերին չի վախենում եվրոպական «թոհուբոհում» թրծվելու հնարավորություն տալ նաև երիտասարդներին, ուստի 18-ամյա Սմիթ Ռոուին խաղադաշտում տեսնելը լիովին իրատեսական է։ Հարձակման կենտրոնում տարբերակը միակն ու ամենաօպտիմալն է՝ Ուելբեք։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Օբամեյանգն ու Ազարը «պոպկորն են ուտում»՝ հետևելով ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարին (ծաղրանկար)

«Արսենալն» առանց Մխիթարյանի պարտվեց «Քրիստալ Փելասին» (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը «Քրիստալ Փելասի» դեմ խաղում

Էմերին՝ ռեկորդների մասին․ «Ցանկություն ունեմ «Արսենալի» հետ կարևոր տիտղոս նվաճել»

Էմերին ռեկորդային ցուցանիշ է գրանցել «Արսենալի» ղեկին անցկացրած առաջին 50 խաղերում

«Խաղից առաջ»․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Արսենալի» վերջին մարզումից

«Արսենալի» վերջին մարզումը «Քրիստալ Փելասի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)

«Արսենալի» կիսապաշտպանի համար մրցաշրջանը համարյա ավարտված է

«Նապոլիի» դեմ խաղը հոբելյանական է եղել Մխիթարյանի համար

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

Էմերի. «Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է «Արսենալի» ու ինձ համար»

Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների օրերը

«Արսենալը» 2-րդ խաղում նույնպես հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Լակազետի ֆանտաստիկ տուգանային հարվածի շնորհիվ «Արսենալն» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Նապոլիին» (տեսանյութ)

«Նապոլի» – «Արսենալ» մեկնարկային կազմեր