Եվրոպական առաջնությունների մրցանակակիրներն ու անհաջողակները - VNews
Բաժիններ

Եվրոպական առաջնությունների մրցանակակիրներն ու անհաջողակները

Եվրոպական մի շարք առաջնություններն արդեն ավարտվել են:

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսի արդյունքում եվրագավաթների ուղեգիր նվաճած, դրանց համար դեռևս պայքարող, ինչպես նաև ուժեղագույնների շարքերը լքած և այն համալրող թիմերին:

Էրեդիվիզիե

Հոլանդիայի առաջնության չեմպիոն հռչակվեց, ինչպես գիտեք, ֆանտաստիկ «Այաքսը»՝ վաստակած 86 միավորով: Ընդամենը 3 միավորով նրանց զիջելով 2-րդը դարձավ ՊՍՎ-ն: Այս 2 թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլում:

3-րդ ու 4-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Ֆեյենորդը» և ԱԶ «Ալկմարը»: Այս 2-ն էլ հաջորդ մրցաշրջանում արդեն կխաղան Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

5-ց մինչև 8-րդ հորիզոնականները զբաղեցրին «Վիտեսը», «Ուտրեխտը», «Հերակլեսն» ու «Գրոնինգենը»: Այս 4 թիմերն իրար միջև փլեյ-օֆֆ փուլում վիճարկում են Եվրոպա լիգայի որակավորման մեկ ուղեգիր:

Հոլանդիայի առաջնությունը լքեց «Նակ Բրեդան», իսկ «Տվենտեն» հաջորդ մրցաշրջանում կխաղա առաջին դիվիզիոնում:

Պրիմեյրա լիգա

Պորտուգալիայի առաջնությունը ևս ավարտվեց, որն ընթացավ բավական դաժան պայքարում: Ընդամենը 2 միավորի առավելությամբ Պորտուգալիայի չեմպիոն հռչակվեց «Բենֆիկան», որը նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Երկրորդը «Պորտուն» է, որը կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլում:

3-րդ տեղը գրաված «Սպորտինգը» նվաճեց Եվրոպա լիգայի խմբային փուլի, իսկ 4-րդ ու 5-րդ հորիզոնականներում գտնվող «Բրագան» ու «Վիտորիան» Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Պորտուգալիայի առաջնությունը լքեցին «Չավեսը», «Նասիոնալն» ու «Ֆեյրենշեն»: Առաջին դիվիզոն կտեղափոխվեն «Պակոս դե Ֆերեյրան» և «Ֆամալիկաոն»:

Ռուսաստանի Սուպեր լիգա

Ռուսաստանի առաջնության 2018/19 խաղարկության չեմպիոն հռչակվեց «Զենիթը»: Սանկտ-Պետերբուրգյան ակումբը 2-րդ հորիզոնականը գրաված «Լոկոմոտիվի» հետ միասին նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: 3-րդ տեղը զբաղեցրած «Կրասնոդարն» էլ կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

4-րդ ու 5-րդ տեղերը գրավեցին «Սպարտակն» ու ԲԿՄԱ-ն: Մոսկովյան թիմերը կխաղան Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

Ռուսաստանի առաջնությունը լքեցին Մախաչկալայի «Անժին» ու Կրասնոյարսկի «Ենիսեյը», իսկ «Կռիլյա Սովետովն» ու «Ուֆան» կվիճարկեն երկրորդ դիվիզիոն տեղափոխվող 3-րդ մասնակցին:

Ռուսաստանի «Սուպերլիգայի» ուղեգիր են նվաճել «Սոչին» ու «Տամբովը»: «Տոմն» ու «Նիժնի Նովգորոդը» կպայքարեն 3-րդ ուղեգրի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բենֆիկայի» ավտոբուսի վրա քարեր են նետել, 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել ապակու կտորներից (տեսանյութ)

Պորտուգալիայի առաջնության վերադարձը նշանավորվեց փառահեղ գոլով (տեսանյութ)

Հայաստանում կցուցադրվեն Պորտուգալիայի առաջնության հանդիպումները

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Ադիլ Ռամին խզել է պայմանագիրը «Սոչիի» հետ. Ակումբը աշխատավարձ չի վճարում

Դավիդ Լուիսն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Դավիդ Լուիսն ասել է՝ որտեղ կցանկանար ավարտել իր մարզական կարիերան

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ)

«Բարսելոնան» փոխարինող է գտել Նելսոն Սեմեդուի համար

ՌՊԼ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը

Եվս մեկ եվրոպական առաջնություն, որի վերսկսման օրը պաշտոնապես հաստատվեց

«Յունայթեդը» հետաքրքրված է Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուի ծառայություններով

Վան դեր Սար․ «150-200 մլն արժողությամբ տրանսֆերներ այլևս չեն լինի»