fbpx
Բաժիններ

Եվրոպական խաղեր. Այսօր 4 բռնցքամարտիկ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար, կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական խաղերի 8-րդ մրցումային օրը: Հայաստանը այսօր ներկայացուցիչներ ունի բռնցքամարտում, հունահռոմեական ոճի ըմբշամարտում ու հեծանվասպորտում:

Հունահռոմեականներից այսօր մրցագորգ դուրս կգա 3 մարզիկ. Արմեն Մելիքյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի թուրք Կերեմ Կամալի հետ, Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի բուլղարացի Սվիլեն Կոստադինովը, Կարապետ Չալյանն (77 կգ)  էլ մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի ուկրաինացի Էլմար Նուրալիևի հետ:

Հայ բռնցքամարտիկներից 4-ը արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ և այսօր կփորձեն նաև եզրափակիչ մտնել: Կարեն Տոնականյանը (60 կգ) կմենամարտի բելառուս Դմիտրի Ասանաուի հետ, Ներսեսյան Գոռին (81 կգ) ռինգում կսպասի բրիտանացի Բենջամին Ուիթեյկերը, Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) կփորձի հաղթահարել իռլանդացի Դալի Ռեգանի արգելքը, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովին (64 կգ) որպես մրցակից բաժին է հասել հոլանդացի Լակրուզ Էնրիկեն:

Հայ առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը ձեռքի կոտրվածքով է մասնակցում առաջնությանը, կփորձի պայքարել բարձր տեղերի համար:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մրցավարները հրաժարվել են վերանայել Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտը

Մարզիչները բողոքարկել են Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտի արդյունքը

ԱԱ. Հովհաննես Բաչկովը պարտվեց կիսաեզրափակիչում ու բավարարվեց բրոնզե մեդալով

Հայ մարզիչները ամփոփեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

ԱԱ. Հովհաննես Բաչկովը ապահովեց մեդալը, Հովհաննիսյանը ու Դարչինյանը պարտվեցին

Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Հովհաննես Բաչկովը նույնպես հաղթեց ու ԱԱ-ի քառորդ եզրափակիչում է

Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտկին ու դուրս եկավ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ

Բռնցքամարտի ԱԱ․ Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել

Նուրսուլթան 2019. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

Կարապետ Չալյան. «Այսքանով չեմ բավարարվելու» (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Կարապետ Չալյանը հաղթեց 1/4-ում և երկրորդ օլիմպիական ուղեգիրը պարգևեց Հայաստանին (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Կարապետ Չալյանը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Չալյանը հաղթահարեց առաջին փուլը, Ղարիբյանը պարտվեց (տեսանյութեր)

Նուրսուլթան 2019. Հայտնի են Գևորգ Ղարիբյանի և Կարապետ Չալյանի մրցակիցները

«ԱԱ-ում նման որոշում միայն մեր դեմ են կայացնում». Սամվել Գևորգյանը՝ Կարեն Ասլանյանի ելույթի մասին (տեսանյութ)