fbpx
Բաժիններ

Եվրոպական խաղեր. Այսօր 6 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում սկսվել է մրցումային 6-րդ օրը: Այսօր հայ բռնցքամարտիկներից 6-ը կարող է դուրս գալ կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ: Ազատ ոճային մեր 2 ըմբիշները նույնպես այսօր կպայքարեն վճռորոշ փուլեր դուրս գալու համար:

Հայ առաջատար բամինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը խմբային փուլի 3-րդ տուրում այսօր կխաղա դանիացի Հոեյմարկ Կյաերսֆելդտի հետ: Լիլիթը մեկական պարտություն ու հաղթանակ ունի իր հաշվին:

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը այսօր հանդես կգա 50 մ օդամղիչ հրացան անհատական ձևում:

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյան (52 կգ) 1/4 եզրափակիչում կմենամարտի իսպանացի Գաբրիել Էսկոբար Մասկունանոյի հետ, Գուրգեն Հովհաննսիյանը (91+կգ) կիսաեզրափակիչ դուրս գալու համար պետք է հաղթի գերմանացի Սելվի Տիաֆակին, Անուշ Գրիգորյանը (51 կգ) կփորձի հաղթահարել լեհ Սանդրա Դրաբիկի արգելքը, Կարեն Տոնականյանը (60 կգ) 1/4 եզրափակիչում կմրցի բրիտանացի Կալում Ֆրենչի հետ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի (64 կգ) մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Իսրայելը ներկայացնող Ալեքսանդրոս Ծանկիդիսը, Գոռ Ներսեսյանը (81 կգ) 1/4 եզրափակիչում կմրցի թուրք Բայրամ Մալկանի հետ:

Երեկ պայքարի մեջ մտած մեր ազատ ոճային ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը ու Անդրանիկ Գալստյանը պարտություններ կրեցին և հնարավորություն չստացան պայքարել բրոնզե մեդալների համար: Այսօր Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրան որպես մրցակից բաժին է հասել ադրբեջանցի Ալիև Հաջին, մեր վերջին ներկայացուցիչը այս մրցաշարում կլինի Սարգիս Հավսեփյանը (97 կգ), որը կգոտեմարտի վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Թախթիի գավաթին կմասնակցի ազատ ոճային 16 ըմբիշ

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Հայտնի են «Կաշվե ձեռնոց» մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություն. բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները

Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը (ֆոտոշարք)

Կարեն Տոնականյանը արծաթե մեդալ նվաճեց բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Անուշ Գրիգորյանը լքում է աշխարհի առաջնությունը

ԱԱ. Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով

Բռնցքամարտի ԱԱ. Կանանց մեր հավաքականը կունենա 3 ներկայացուցիչ

Մրցավարները հրաժարվել են վերանայել Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտը

Մարզիչները բողոքարկել են Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտի արդյունքը

ԱԱ. Հովհաննես Բաչկովը պարտվեց կիսաեզրափակիչում ու բավարարվեց բրոնզե մեդալով

ԱԱ. Հովհաննես Բաչկովը ապահովեց մեդալը, Հովհաննիսյանը ու Դարչինյանը պարտվեցին