Եվրոպական Սուպերլիգան դադարեցվել է - VNews
Բաժիններ

Եվրոպական Սուպերլիգան դադարեցվել է

16189129326243 - Եվրոպական Սուպերլիգան դադարեցվել է

Այն բանից հետո, երբ անգլիական 6 ակումբները հայտարարեցին իրենց մտադրության մասին՝ դուրս գալ Եվրոպական Սուպերլիգայից, նոր կազմավորված մրցաշարը հանդես եկավ հայտարարությամբ:

Մի շարք հեղինակավոր աղբյուրներ պնդում են, որ լիգան դադարեցվել է։

«Եվրոպական Սուպերլիգան հավատացած է, որ ներկայիս եվրոպական ֆուտբոլի կարգավիճակը պետք է փոփոխվի։ Մենք առաջարկում ենք եվրոպական նոր մրցում, քանի որ գործող համակարգը չի աշխատում։ Մեր առաջարկը թույլ կտա սպորտին զարգանալ, գեներացնել ռեսուրսներն ու ապահովել կայունություն ֆուտբոլային բուրգի համար, այդ թվում՝ օգնելով հաղթահարել ֆինանսական դժվարությունները, որոնց միջով անցնում են բոլոր ակումբները համավարակի պատճառով։

Այս նախագիծը նաև նպատակ ուներ նշանակալի համերաշխության վճարներ տրամարդել ֆուտբոլային աշխարհում շահագրգիռ բոլոր կողմերին։ Չնայած անգլիական ակումբները հայտարարել են լիգան լքելու մասին, որը պարտադրված է եղել իրենց վրա առկա ահռելի ճնշմամբ, մենք հավատացած ենք, որ մեր ներկայիս առաջարկը ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական կանոնադրությանն ու կանոններին, ինչը և ապացուցվել է  դատարանի այսօր կայացրած որոշմամբ՝ պաշտպանել Սուպերլիգան երրորդ դեմքերի ներգործությունից։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք կդիտարկենք հավանական քայլեր՝ նախագծում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, միշտ հաշվի առնելով մեր նպատակաները՝ առաջարկել երկրպագուներին լավագույն հնարավոր տպավորություններն ու միառժամանակ մեծացնելով համերաշխության վճարների չափը բոլոր ֆուտբոլային կազմակերպությունների համար»,-հայտարարությունը թվիթերյան իր էջում հրապարակել է Ֆաբրիցո Ռոմանոն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

«Բարսելոնան» «անընդունելի» է համարում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Il Sole 24 ore. Ա Սերիայի համար Սուպերլիգայի ստեղծումը նորություն չէր

Ռայոլա. «Ինչո՞ւ «Ֆերարին» մեքենաներ ունի Ֆորմուլա 1-ում ու «Լե Մանի 24 ժամ»-ում, իսկ «Ռեալը» չի կարող խաղալ և՛ ՉԼ-ում, և՛ Սուպերլիգայում»

«Բարսելոնան» Սուպերլիգայից դուրս չի եկել՝ հսկայական տուգանքով պայմանավորված

Չեֆերին. «Յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արարքի համար»

Ռումենիգե. «Նույնիսկ հաճելի է, որ մենք անցանք այս կրկեսի միջով, որ տևեց 48 ժամ»

Պերեսը ցանկանում է դատի տալ ՈՒԵՖԱ-ին

«Սուպերլիգան այդքան էլ սուպեր չէր լինի առանց «Բավարիայի», ՊՍԺ-ի և «Բորուսիայի»․ Ռումենիգե

Ա սերիայի 11 ակումբ նամակ է ստորագրել՝ պահանջելով պատժել «Յուվենտուսին», «Ինտերին» և «Միլանին»

Ֆլորենտինո Պերես. «Ակումբները չեն կարող դուրս գալ Սուպերլիգայից»

Ֆլորենտինո Պերես. «Սուպերլիգայի վերաբերյալ հիմնական քննադատությունների հիմքը մանիպուլյացիան է»

Դանիլո. «Շատ տհաճ էր, երբ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն սպառնում էին ինձ»