-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրատիսլավայում վերջնագիծը հատեց տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Պատանեկան շախմատի այդ ստուգատեսին մասնակցած հայաստանցի 29 շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը՝ հռչակվելով մինչև 16 տարեկան պատանիների Եվրոպայի չեմպիոն: Ավարտական՝ 9-րդ տուրում Արմենը հաղթեց իր գլխավոր մրցակից Սիեմ վան Դաելին և վաստակեց 7,5 միավոր: Հայ շախմատիստը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի:
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Ռոբերտ Փիլիպոսյանը, որ մեկնարկից 6 անընդմեջ հաղթանակ էր տոնել ու համարվում էր չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը, բավարարվեց արծաթե մեդալով: 9-րդ տուրում հաղթելով Միխայիլ Տոբակին, Ռոբերտը վաստակեց 7,5 միավոր:
8 միավորով չեմպիոն հռչակվեց ֆրանսիացի Մարկ Մաուրիցին, որից նախորդ տուրում Փիլիպոսյանը միակ պարտությունն էր կրել, ինչն էլ ճակատագրական եղավ հայ շախմատիստի համար ոսկե մեդալի համար մղված պայքարում:
Հայ շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկան Աննա Սարգսյանն (Մ18) ու Անահիտ Մկրտչյանը (Մ10)՝ 9 հնարավորից վաստակելով 6,5-ական միավոր: Աննան միայն լրացուցիչ գործակիցներով զրկվեց բրոնզե մեդալից՝ գրավելով 6-րդ տեղը: Իսկ Անահիտը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Մարիամ Մկրտչյանն (Մ16) ու Աստղիկ Հակոբյանը (Մ14) 6-ական միավորով տարիքային իրենց խմբերում գրավեցին 13-րդ տեղը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո