fbpx

Եվրոպայի առաջնություն. Դանիելյանն ու Մկրտչյանը շարունակեցին հաղթարշավը

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 2-րդ տուրում Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստուհիներից 3-ը հաղթանակ տարան: Իրենց հաղթարշավը շարունակեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Օլգա Բաբիյին և Սիմայ Տանիրին: Նրանք 6 շախմատիստուհու հետ 2-ական միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:

Առաջնությունը պարտությամբ սկսած Մարիա Գևորգյանն անդրանիկ հաղթանակը տոնեց: Նա խաղում էր Նարմին Սոյունլուի հետ: Աննա Սարգսյանը հաշտություն կնքեց Նինո Բացիաշվիլու հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Պոլին Գիշարին:

Սարգսյանը վաստակել է 1,5 միավոր, Գևորգյանն ունի մեկ միավոր, իսկ Ղուկասյանի հաշվին կես միավոր է գրանցված:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստուհիների մեջ

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն

Եվրոպայի առաջնություն. 3 հայ շախմատիստուհիներ առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին

Լիլիթ Մկրտչյանն արժանացել է բրոնզե մեդալի

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը բավարար չէր թիմին միավոր վաստակելու համար

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

Շախմատ․ Հայաստանի հավաքականը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը