fbpx

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստուհիների մեջ

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրկին հաշտություն կնքեց: Նրա մրցակցուհին Աննա Ուշենինան էր: Էլինան հայ շախմատիստուհիներից միակն է, որ դեռ չի պարտվել ու լավագույն արդյունքն ունի՝ իր օգտին գրանցելով 4,5 միավոր:

Նախորդ տուրում առաջին պարտությունը կրած Լիլիթ Մկրտչյանը Օլգա Բաբիյի հետ մրցախաղում 3–րդ հաղթանակը տոնեց և վաստակեց 4 միավոր:

Մեր մյուս շախմատիստուհիներն ունեն 3-ական միավոր: Այդ եռյակից հաղթանակ տոնեց միայն Մարիա Գևորգյանը, որը խաղում էր Դեֆնե Սադեի հետ: Իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին համապատասխանաբար Յուլիա Օսմակին և Նանա Ձագնիձեին:

Մրցաշարի ավարտից 5 տուր առաջ 5,5 միավորով առաջատարը ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն

Եվրոպայի առաջնություն. 3 հայ շախմատիստուհիներ առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Դանիելյանն ու Մկրտչյանը շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների