Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին - VNews
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրն անհաջող էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար, որը 2-րդ պարտությունը կրեց՝ 1,5-2,5 հաշվով զիջելով Անգլիայի ընտրանուն:

Մրցախաղի ելքը վճռվեց Հայկ Մարտիրոսյանի և Գավեյն Ջոնսի մրցավեճում, որում հայ գրոսմայստերը պարտություն կրեց: Մրցախաղի մյուս 3 պարտիաներում Լևոն Արոնյանն ու Մայքլ Ադամսը, Գաբրիել Սարգսյանն ու Լյուկ Մակշեյնը, Հրանտ Մելքումյանն ու Դավիդ Հովելը հաշտություն կնքեցին:

Այս պարտությունից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճելու Հայաստանի հավաքականի հնարավորություններն էլ ավելի նվազեցին: Առաջնության ավարտից 4 տուր առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 միավորով նահանջեց 6–րդ հորիզոնական:

Իսկ ահա անգլիացիները գերմանացիների և ուկրաինացիների հետ 11-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Ռուսաստանի հավաքականը, որի հաշվին 12 միավոր է գրանցված: Ռուսները ոչ-ոքի խաղացին գերմանացիների հետ:

8-րդ տուրում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների սկզբունքային մրցախաղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Airthings Masters. Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի

Airthings Masters. Արոնյանը պարտվեց եզրափակիչ առաջին մրցախաղում

Airthings Masters. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակը կվիճարկի Թեյմուր Ռաջաբովի հետ սկզբունքային մրցախաղում

Լևոն Արոնյան. «Հրաշքներ լինում են»

Airthings Masters. Լևոն Արոնյանը եզրափակչի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց

Airthings Masters. Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում է

Airthings Masters. Լևոն Արոնյանը շահեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղը

Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Airthings Masters. Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում

Airthings Masters. Լևոն Արոնյանը պահպանեց տեղն առաջատարների խմբում

Airthings Masters. Լևոն Արոնյանը 5 առաջատարներից մեկն է

Հերթական առցանց մրցաշարերը Լևոն Արոնյանի մասնակցությամբ

Լևոն Արոնյանն Արիանային նվիրված գրառում է կատարել

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը չհաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը

Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը