Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը - VNews
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Մեկօրյա հանգստից հետո Սկոպյեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները:

6-րդ տուրը կարելի է հաղթական համարել հայ շախմատիստների համար: Հայաստանի 8 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակներ տոնեցին: Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Մաքս Վարմերդամին, Արման Փաշիկյանը պարտության մատնեց Սվեն Տիկային, Շանթ Սարգսյանն առավելության հասավ Ալեքս Կրստուլովիչի նկատմամբ:

Իրենց մրցախաղերը շահեցին նաև Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Գորան Տոդորովիչի և Իգոր Յանիկի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանն ու Սերգեյ Մովսեսյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Նրանք Մանուել Պետրոսյանի հետ վաստակել են 4-ական միավոր:

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել է 4,5 միավոր: Սամվելը մեկ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Մաքսիմ Ռոդշտեյնից և Կասպեր Պյորունից:

Իրենց օգտին 3,5-ական միավոր են գրանցել Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանն ու Շանթ Սարգսյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Շանթ Սարգսյանը՝ շախմատի ակադեմիայի գավաթակիր

Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Շանթ Սարգսյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Շանթ Սարգսյանը շարունակեց հաղթարշավը

Մանուել Պետրոսյանը հասավ մինչև քառորդ եզրափակիչ

Շանթ Սարգսյանը կշարունակի պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճեց

Արամ Հակոբյանը եզրափակեց լավագույն եռյակը

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հայ պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում