-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սկոպյեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որի մասնակիցների թվում են Հայաստանի 8 շախմատիստներ:
Նրանցից 4-ը հաղթանակով մեկնարկեցին: Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց Ալեքսանդր Գնիդյուկին, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կիրիլ Շուբինին, Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ Ալան Տատեի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյաննն ուժեղ գտնվեց Միլե Տրայկովսկու հետ մրցախաղում:
Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց մրցախաղերն ավարտեցին ոչ-ոքի:
Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Բացի առաջնության պարգևներից, կխաղարկվեն նաև Աշխարհի գավաթի մրցաշարի ուղեգրեր: Դրանց կարժանանան լավագույն արդյունքի հասած 22 շախմատիստները:
Առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար եվրո է, որից 20 հազարը կստանա Եվրոպայի չեմպիոնը: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կպարգևատրվի 15 հազար եվրոյով, 3-րդ մրցանակակիրը կստանա 10 հազար եվրո: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների կարժանանան լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստները:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո