-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մեկօրյա հանգստից հետո Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի մրցախաղերը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախորդ տուրում ռուսներին պարտվելուց հետո այսօր կրկին վստահ խաղաց՝ 3-1 հաշվով հաղթելով Սլովենիայի ընտրանուն:
Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մաթեյ Սեբենիկին ու Յան Սուբելին:
Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Լուկա Լենիչի և Յուրե Շկոբերնեի հետ:
6 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 միավորով ընթանում է 4-րդ տեղում: 11 միավորով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը 2,5-1,5 հաշվով առավելության հասավ ուկրաինացիների նկատմամբ: 10 միավորով 2-րդ տեղում Գերմանիայի ընտրանին է:
7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի 9 միավորով 5-րդ տեղը զբաղեցնող Անգլիայի ընտրանու հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո