fbpx

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որի 130 մասնակիցները բացի մրցաշարի պարգևներից, կվիճարկեն Աշխարհի գավաթի խաղարկության 14 ուղեգրերը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր:

Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին: Էլինա Դանիելյանը հաղթեց Վիկտորյա Ռադևային, Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ Միրեյա Ռեպրեսա Պերեսի նկատմամբ, իսկ Աննա Սարգսյանը պարտության մատնեց Դեֆնե Սադեին:

Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց Յոլանտա Զավադսկայայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց Եկատերինա Աթալիկին:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 60 հազար եվրո է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստուհիների միջև: Եվրոպայի չեմպիոնուհին կպարգևատրվի 10 հազար եվրոյով: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները կստանան համապատասխանաբար 8 և 6 հազար եվրո:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստուհիների մեջ

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն

Եվրոպայի առաջնություն. 3 հայ շախմատիստուհիներ առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Դանիելյանն ու Մկրտչյանը շարունակեցին հաղթարշավը

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

Շախմատ․ Հայաստանի հավաքականը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների