Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն էլ առաջին պարտությունը կրեց - VNews
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն էլ առաջին պարտությունը կրեց

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն:

Հայ շախմատիստուհիների համար մրցախաղը շատ անհաջող ընթացավ: Առաջինն իրենց պարտիաներն ավարտած Մարիա Գևորգյանն ու Էլինա Դանիելյանը պարտվեցին համապատասխանաբար Բելա Խոթենաշվիլուն և Լելա Ջավախիշվիլուն:

Մյուս երկու խաղատախտակների վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանին ու Աննա Սարգսյանին չհաջողվեց թիմին փրկել պարտությունից: Մրցաշարում գերազանց հանդես եկող Աննան 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Սալոմե Մելիայի նկատմամբ: Իսկ ահա Լիլիթին չհաջողվեց հաղթել Նանա Ձագնիձեին՝ բավարարվելով ոչ-ոքիով:

Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականը ևս մրցաշարում առաջին պարտությունը կրեց և 6 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական: 6-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն լատվիացիների հետ: 10 միավորով առաջատարը Ռուսաստանի ընտրանին է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող