-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Սերբիայի ընտրանուն:
Հայ շախմատիստուհիներից հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Յովանա Ռապորտի և Յովանա Էրիկի հետ: Ի դեպ, Լիլիթն առաջին հաղթանակը տոնեց առաջնությունում:
Առաջին կես միավորը կորցրեց Աննա Սարգսյանը, որը հաշտություն կնքեց Ադելա Վելիկիչի հետ: Աննան մեր հավաքականում լավագույն արդյունքն ունի՝ 6 պարտիաներում իր օգտին գրանցելով 5,5 միավոր:
Միակ պարտությունը կրեց Մարիա Գևորգյանը, որը խաղում էր Թեոդորա Ինյացի հետ:
7 տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակած 10 միավորով զբաղեցնում է 5–րդ տեղը: Նույնքան միավոր ունեն նաև Ադրբեջանի և Ուկրաինայի հավաքականները: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը 4-0 հաշվով հաղթելով լեհերին, վաստակեց 13 միավոր: 11 միավորով 2-րդը Վրաստանի հավաքականն է:
8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի առաջատար ռուսների հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո