fbpx
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց լատվիացիներին

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Լատվիայի ընտրանուն:

Հայ շախմատիստուհիներից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Իլզե Բերզինյայի և Մադարա Գոլստայի հետ: Լիլիթ Մկրտչյանը հերթական ոչ-ոքին գրանցեց Դանա Ռեյզնիեցե-Օզոլայի հետ մրցախաղում: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Լաուրա Ռոգուլեին:

Հայաստանի կանանց հավաքականը 6 տուրից հետո վաստակած 8 միավորով զբաղեցնում է 6–րդ տեղը: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը ոչ-ոքի խաղալով ադրբեջանցիների հետ, վաստակեց 11 միավոր: 10 միավորով 2-րդը Վրաստանի հավաքականն է:

7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի սերբերի հետ, որոնք 0-4 հաշվով պարտվեցին Վրաստանի հավաքականին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն էլ առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը միավորը կիսեց իսպանուհիների հետ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը լավագույն եռյակում է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Լիլիթ Մկրտչյանը եզրափակեց լավագույն եռյակը

Անդրիասյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

Էլինա Դանիելյանը՝ արագ շախմատի առցանց մրցաշարի հաղթող