-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ հաղթանակը տոնեց՝ 3-1 հաշվով պարտության մատնելով Սլովակիայի ընտրանուն: Մեր հավաքականի հաղթանակն ապահովեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Զուզանա Հագարովայի և Զուզանա Ցիբիցկովայի նկատմամբ:
Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Եվա Ռեպկովայի հետ: Միավորը բաժանեց նաև Մարիա Գևորգյանը, որի մրցակցուհին Սերգեյ Մովսեսյանի կինն էր՝ Յուլիա Մովսեսյանը:
3 տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակել է 5 միավոր և ընթանում է 3-րդ հորիզոնականում: 6-ական միավորով առաջատարներն են Վրաստանի և Իտալիայի հավաքականները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո