Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը - VNews
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը՝ 2-րդ տուրում 3-1 հաշվով պարտության մատնելով Խորվաթիայի ընտրանուն:

Մեր հավաքականի հաղթանակն ապահովեցին Լևոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Իվան Սարիչի և Անտե Բրկիչի նկատմամբ:

Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Մարին Բոսիոչիչի ու Հրվոե Ստևիչի հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային 4 և բոլոր պարտիաներում վաստակած 7 միավորով ադրբեջանցիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3-րդ տուրում մեր հավաքականը կմրցի չեխերի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ընտրանու հետ: Մեր հավաքականից առաջինն իր պարտիան ավարտեց թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, որը 3-րդ խաղատախտակի վրա պարտության մատնեց Անդրեա-Քրիստինա Նավրոտեսկուին:

Մեր թիմին հաղթական միավոր պարգևեց նաև Աննա Սարգսյանը, որը խաղում էր Նատաշա Բենմեսբայի հետ:

Ցավոք, մյուս երկու խաղատախտակների վրա Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին համապատասխանաբար Սոֆի Միլյեին և Էլմիրա Սկրիպչենկոյին:

2 տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 3 միավորով ընթանում է 6-րդ տեղում: 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները կխաղան սլովակների հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Արոնյանի կնոջ առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել․ վիճակը գնահատվում է ծանր

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան