-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրատիսլավայում տարիքային 6 խմբով անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 29 շախմատիստներից 5-ը 4 տուրից հետո առաջատարների խմբում են:
Մինչև 18 տարեկանների մրցաշարում գերազանց է մեկնարկել գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը նորվեգացի Ֆրեդրիկ Տոր Կասենի հետ 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մինչև 16 տարեկանների մրցաշարում առաջատար եռյակում միայն հայեր են: 4 միավոր են վաստակել ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանն ու Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Ստեփան Պողոսյանը:
100 տոկոսանոց արդյունքով առաջատարների թվում են նաև Ալեքս Սահակյանը (մինչև 14 տարեկաններ) և Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 12 տարեկաններ):
Հայ շախմատիստուհիներից առավել հաջող է հանդես գալիս Աստղիկ Հակոբյանը, որը մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում վաստակել է 3,5 միավոր և ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո