fbpx
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը պայքարում են ուղեգրերի համար

Սկոպյեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեց Բենջամին Գլեդուրայի հետ:

Սամվելը վաստակել է 6,5 միավոր: Նրան միավորներով հավասարվեց Սերգեյ Մովսեսյանը, որը հաղթեց Քրիստոֆեր Ռեպկային: Մեր շախմատիստներն ընդամենը կես միավորով են հետ մնում 7 առաջատարներից:

6-ական միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայկը հաղթեց Ալեքսանդրա Գորյաչկինային, իսկ Ռոբերտը հաշտություն կնքեց Կլեմենտի Սիչովի հետ:

5-ական միավոր վաստակած Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը զիջեցին մրցակիցներին: Ընդ որում Պետրոսյանն ու Մելքումյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեցին: Շանթ Սարգսյանը վաստակել է 4,5 միավոր: Նա իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր: Հիշեցնենք, որ բացի առաջնության պարգևներից, շախմատիստները պայքարում են նաև աշխարհի գավաթի 22 ուղեգրերի համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայտնի են աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստների մրցակիցները

Շանթ Սարգսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Մանուել Պետրոսյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

Սերգեյ Մովսեսյանը 3-րդն էր Պարդուբիցեի մրցաշարում

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Միակ պարտությունը Մարտիրոսյանին զրկեց գլխավոր մրցանակից

Սերգեյ Մովսեսյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Ռոբերտ Հովհաննիսյանի կրկնակի հաղթանակն Իսպանիայի մրցաշարում

Շանթ Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ տեղը

Սամվել Տեր-Սահակյանը՝ Հնդկաստանի մրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հաղթեց Օնիշչուկին և գլխավորեց աղյուսակը

Հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցների հաշվարկով

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Վլադիմիր Օնիշչուկը միանձնյա գլխավորեց աղյուսակը