Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Փիլիպոսյանը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց - VNews
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Փիլիպոսյանը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Բրատիսլավայում տարիքային 6 խմբով անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ շախմատիստներից պարզապես գերազանց ելույթներ է ունենում մինչև 12 տարեկանների մրցաշարի մասնակից Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցն իր հետ աղյուսակը գլխավորող ուկրաինացի Վադիմ Պետրովսկին էր: Հերթական հաջողությունից հետո Ռոբերտ Փիլիպոսյանը 6 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Մինչև 18 տարեկանների մրցաշարում Արամ Հակոբյանն առաջին պարտությունը կրեց հոլանդացի Լիամ Վրոլեյկի հետ մրցախաղում: Արամը 4,5 միավորով զիջեց առաջատարի դիրքը: Նա մեկ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող նորվեգացի Ֆրեդրիկ Տոր Կասենին:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում առայժմ անպարտելի է ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը հաշտություն կնքեց Սամիր Սահիդիի հետ: Բարսեղյանը ռուսաստանցի Ստեփան Պողոսյանի, Սամիր Սահիդիի և Պավել Տեկլաֆի հետ 5 միավորով գլխավորում է աղյուսակը:

Տարիքային այս խմբում հանդես եկող Տիգրան Սարգսյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով հոլանդացի Սիեմ վան Դայելին: Սարգսյանն ունի 4 միավոր:

Մինչև 14 տարեկանների մրցաշարի մասնակից Ալեքս Սահակյանը ևս 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով թուրք Իսիկ Կանին: Ալեքսը 4 միավորով նահանջեց 22-րդ հորիզոնական:

Աննա Սարգսյանը մինչև 18 տարեկանների մրցաշարում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով ռուսաստանցի Աննա Աֆանասևային ու վաստակեց 5 միավոր: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող բելառուս Օլգա Բադելկային:

6-րդ տուրը հաղթական էր նաև մինչև 16 տարեկանների մրցաշարի մասնակից Մարիամ Մկրտչյանի համար, որի մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչ Լարիսա Կուհարն էր: Մարիամը ևս վաստակել է 5 միավոր ու կես միավորով է հետ մնում առաջատարի դերը ստանձնած լեհ Պատրիցիա Վաշչուկին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը բավարարվեց 12-րդ տեղով

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիները հաղթեցին թուրքերին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են

Մ16 օլիմպիադա. Պատանի հայ շախմատիստները 14-րդ տեղում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը