fbpx

Եվրոպայի առաջնություն. Սերգեյ Մովսեսյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց

Սկոպյեում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որն անցկացվում էր 20-րդ անգամ:

Ավարտական տուրից առաջ հայ շախմատիստներից մրցանակների հավակնորդների թվում էր միայն Սերգեյ Մովսեսյանը: Նա մրցաշարն ավարտեց Ֆերենց Բերկեշի հետ գրանցած ոչ-ոքիով: Մովսեսյանը վաստակած 8 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց: Մովսեսյանը պարգևատրվեց 4666 եվրոյով:

Հարկ է նշել, որ 2008թ. Սերգեյ Մովսեսյանը, որն այն ժամանակ ներկայացնում էր Սլովակիան, Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե մրցանակակիր: Բացի նրանից, հայ շախմատիստներից մրցանակակիր է դարձել նաև Լևոն Արոնյանը, որը 2004 և 2005թթ. բրոնզե մեդալ է նվաճել:

8,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ունեցող շվեդ գրոսմայստեր Նիլս Գրանդելիոււսից: Նրանցից յուրաքանչյուը 17,5 հազար եվրո ստացավ: 8 միավորով բրոնզե մեդալի արժանացավ լեհ Կասպեր Պյորունը:

11-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ տարան, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը կրկին պարտվեց:

Հայկ Մարտիրոսյանը 7,5 միավորով գրավեց 34-րդ տեղը: 7-ական միավորով առաջնությունն ավարտեցին Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Մանուել Պետրոսյանի և Շանթ Սարգսյանի օգտին 6,5-ական միավոր գրանցվեց

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոններ

Եվրոպայի առաջնություն. Սերգեյ Մովսեսյանը մեդալների հավակնորդների թվում է

Եվրոպայի առաջնություն. Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը պայքարում են ուղեգրերի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների քառյակն առաջատարներին հետապնդողների շարքում է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Միակ պարտությունը Մովսեսյանին զրկեց գլխավոր մրցանակից

Սերգեյ Մովսեսյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 14 շախմատիստներ հաղթանակով մեկնարկեցին

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն հնգյակը

Հայ շախմատիստներից ամենահաջողը Էլինա Դանիելյանի ելույթն էր

Հայ շախմատիստներից լավագույնը Սերգեյ Մովսեսյանի և Էլինա Դանիելյանի մեկնարկն էր

Հայաստանցի 10 շախմատիստներ կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը զգալի առաջընթաց են գրանցել

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը համեստ արդյունք գրանցեց