fbpx
Բաժիններ

Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մեր ըմբիշներին դիմավորեց սպորտի նորանշանակ նախարարը (լուսանկաներ)

Ինչպես հայտնի է, Եվրոպայի պատանիների առաջնությունում ազատ ոճային մեր ըմբիշները նվաճել են 3 մեդալ:  45 կգ քաշային կարգում Ռաֆայել Հարությունյանն դարձել է ոսկե մեդալակիր: Vivaronews-ի հետ զրույցում պատանի ըմբիշը կիսվեց տպավորություններով:

«Սպասում էի, որ ոսկե մեդալակիր կդառնամ: Շատ արձագանքներ ստացա, տարբեր մարդիկ շնորհավորեցին ինձ, շատ հաճելի էր:

Հիմա 2-րդ նպատակս աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն է: Ցանկանում եմ նորից ոսկե մեդալ նվաճել»:

51 կգ քաշային Մանվել Խնձրցյանն էլ դարձել էր արծաթե մեդալակիր: Սակայն հայ մարզիկին չի բավարարել իր գրանցած արդյունքը.

«Եթե ասեմ, որ Եվրոպայի առաջնությունից գոհ եմ, կստեմ: Ասում են, որ արծաթե մեդալը տխուր մեդալ է: Բայց պատվո հարթակին կանգելը գոհունակության զգացում է առաջացնում, սակայն երբ հասկանում ես, որ եզրափակիչում զիջել ես թուրք ըմբիշին, արժեզրկվում է այդ մրցանակը: Կշարունակեմ աշխատել, սխալներս կուղղեմ և կփորձեմ աշխարհի առաջնությունից ավելի բարձր հարգի մեդալներ բերել»:

65 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, որը դարձավ բրոնզե մեդալակիր, նույնպես կիսվեց տպավորություններով:

«Շատ դժվար էր մեդալ նվաճելը: Ցավալի պարտություն կրեցի, այդ պատճառով չեմ կարողանում հաշտվել դրա հետ: Ավելի լավ արդյունքներ կարող էինք գրանցել, մյուս մրցումներին կփորձենք ավելի բարելավել»:

Հայ ըմբիշներին դիմավորելու էր եկել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

  • 5

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել

Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Ռաֆայել Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Լևոն Վահրադյանի ուղերձը՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ

Սպորտի նորանշանակ նախարարը պատմեց, թե ինչ խնդիրներ է իր առաջ դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նորանշանակ նախարարին (լուսանկաներ)

Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, Մանվել Խնձրցյանը՝ արծաթե

Ազատ ոճային հայ ըմբիշներից երկուսը կպայքարեն Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների համար

Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար