Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու՝ հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Նշենք, որ Հարությունյանի հայրն օրեր առաջ է մեկնել Արցախ:
«Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում:
Երկարատև ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմին:
Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղերքի կողքին»,- գրել է Հարությունյանը հուլիսյան մարտերի ժամանակ։
Երբ ազգը բանակ է դառնում…
Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությոնյանը կամավորագրվել…
Posted by Wrestling – Armenia on Wednesday, 30 September 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո