fbpx
Բաժիններ

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության գլխավոր հովանավորը FeedConstruct-ն է

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ֆուտբոլային մեծամասշտաբ  իրադարձություն: Մեր երկիրը հյուրընկալել է UEFA-ի մինչև 19 տարեկանների առաջնությունը։

Առաջնությանը մասնակցում են ութ երկրների հավաքականներ: Դրանք են՝ Իտալիա, Չեխիա, Նորվեգիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա և Հայաստան: Այս ընտրանիները, բաժանվելով երկու խմբի, հուլիսի 14-ից 27-ը վիճարկելու են հին մայրցամաքի ուժեղագույնի տիտղոսը: Ի դեպ, Հայաստանը վերջին անգամ եզրափակիչ փուլին մասնակցել է 2005 թվականին: Այս տարի նրանց խմբային փուլի մրցակիցները Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականներն են:

Ֆուտբոլային խոշոր մրցաշարի գլխավոր հովանավորը FeedConstruct -ն է, որը հպարտ է աջակցել UEFA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին։

Հայկական այս ընկերությունը միջազգային ասպարեզում առաջատար դիրք է զբաղեցնում սպորտային տվյալների ստեղծման, տրամադրման և փոխանցման ոլորտում:

Ընկերության յուրօրինակ թվային լուծումները սպորտային իրադարձությունների հեռարձակման, ինչպես նաև արագ և հավաստի տվյալների փոխանցման գործում լավագույն հնարավորությունն են ֆեդերացիաների համար:

Ֆուտբոլային այս փառատոնը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հազարավոր երկրպագուների ուշադրությունն է գրավում, որոնք հետևում են ֆուտբոլի ապագա աստղերի ելույթներին:

Մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիս 27-ին՝ Հանրապետական մարզադաշտում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանում փայլելուց հետո «Բարսան» լուրջ հույսեր է կապում իր հարձակվողի հետ

Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները պարգևետրվեցին. VNews-ի ֆոտոշարքը

Բաղձալի հաջողություն, հիասթափության արցունքներ. VNews-ի ֆոտոշարքը ԵՎՐՈ Մ19-ի եզրափակիչից

Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Մխիթարյանը կոչ է անում բոլորին գնալ մարզադաշտ՝ դիտելու ԵՎՐՈ Մ19-ի եզրափակիչը

«Բարսելոնայի» ու Ինիեստայի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայաստանի հավաքականին պայքարից դուրս հանած թիմերը եզրափակիչում են․ Սպասելիքներ թեժ խաղից

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչում է (տեսանյութ)

«Յուվենտուսի» ու Կոնտեի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

ԵՎՐՈ Մ19. Կիսաեզրափակիչում՝ Իսպանիա – Ֆրանսիա, Պորտուգալիա – Իռլանդիա (տեսանյութ)

Գերման Կուրբաշյան․ «Հեռանում եմ «Գրոյտեր Ֆյուրտից», բայց դեռ չեմ ասի՝ որտեղ եմ տեղափոխվելու»

Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները՝ Պորտուգալիայի հետ խաղի մասին (տեսանյութ)

Մ-19 հավաքականի 4 ֆուտբոլիստներ՝ սկաուտների ուշադրության կենտրոնում․ Արթուր Ոսկանյանը՝ այս և այլ հարցերի շուրջ (տեսանյութ)

Հերթական 4 գնդակը մեր թիմի դարպասում. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան Մ19-Պորտուգալիա Մ19 խաղից

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը հաղթեց իտալացիներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)