fbpx
Բաժիններ

Եվրոպայում միայն 4 թիմ կարող է «տրեբլ» նվաճել

Եվրոպայում 4 թիմ է մնացել, որ դեռ պահպանում է ներքին առաջնությունը, գավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու հնարավորությունները: «Տրեբլը» դեռ կարող են նվաճել «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Պորտուն» և «Այաքսը»: Բոլոր՝ 4 թիմերն էլ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում են:

«Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և 10 միավորով գերազանցում է «Ատլետիկոյին»: Կատալոնական ակումբը նաև դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ: «Մանչեսթեր Սիթին» երկրորդն է Անգլիայի առաջնությունում, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել ու կորցրած միավորներով «Լիվերպուլին» գերազանցում է 1 միավորով: Գվարդիոլայի սաները նաև Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում են:

«Պորտուն» ներքին առաջնությունում 63 միավորով առաջին հորիզոնականը կիսում է «Բենֆիկայի» հետ: Կասիլյասի թիմը մեկ ոտքով նաև Պորտուգալիայի գավաթի եզրափակչում է, քանի որ կիսաեզրափակիչ առաջին խաղում 3-0 հաշվով հաղթել է «Բրագային»: «Այաքսն» էլ արդեն իսկ Հոլանդիայի գավաթի եզրափակչում է ու խաղալու է «Վիլեմ 2»-ի հետ, սակայն առաջնությունում ամստերդամյան ակումբը առաջատար ՊՍՎ-ին զիջում է 5 միավորով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍԺ-ի նախագահն սպառնո՞ւմ է Նեյմարին

Գրիզման. «Ես ցանկանում էի դարպասապահ դառնալ»

Դանի Ալվեսը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն անգլիական ակումբի

Նեյմարի բացառիկ հարցազրույցը գողացել են

#Ոսկե_թիմ_6. «Ինտերի» չեմպիոնական կազմը 2009/2010 մրցաշրջանում. «Թրեբլ՝ իտալական ձևով»

«Բարսելոնան» Գրիզմանին ձեռք է բերել վարկով

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները 2 անգամ անցկացրին գնդակը Գրիզմանի ոտքերի միջով (տեսանյութ)

Լինդելոֆը խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա վարձակալական հիմունքներով

ՊՍԺ-ն փորձել է համոզել Նեյմարին փոխել որոշումը

«Սիթիի» կիսապաշտպանը միացել է «Էվերթոնի» ուսումնամարզական հավաքին

Աղբյուր. Վիկտոր Վալդեսը վերադառնում է «Բարսելոնա»

Հայտնի է Դե Յոնգի խաղահամարը «Բարսելոնայում»

Նեյմարն ու ՊՍԺ-ի մարզական տնօրենը հանդիպել են

«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

Sky Sports. Մագուայրը «Լեսթերին» հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից