fbpx
Բաժիններ

«Եվս մեկ շանս Մխիթարյանի համար ապացուցելու իր բարձր կարգը». Goal-ի անդրադարձը

Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղից առաջ Goal.com-ն անդրադարձել է 2 թիմերի միջև դիմակայությանը, ինչպես նաև գնահատել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:

«Մխիթարյանը չի կարողանում կայուն խաղ ցուցադրել այս մրցաշրջանում, ինչի արդյունքում Աարոն Ռեմսին, կարծես թե, հնարավորություն է ստանում վերականգնել իր տեղը «Արսենալի» մեկնարկային կազմում:

Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխությունից գրեթե մեկ տարի է անցել: Այս ընթացքում հայ կիսապաշտպանն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, բայց ինչպես ցույց տվեց այս մրցաշրջանի մեկնարկը Մխիթարյանին դեռևս չի հաջողվում հավաքել այն մարզավիճակը, որը նա 3 տարի շարունակ ցուցադրում էր Բունդեսլիգայում:

«Բորնմու2ի» և «Տոտենհեմի» հետ հանդիպումները ցույց տվեցին, որ Մխիթարյանին պակասում է կայունությունը «Արսենալի» մեկնարկային կազմում հաստատվելու համար:

«Զինագործները» ներկայումս հարձակվողական ոճի խաղացողների պակաս չունեն. Էմերիի տրամադրության տակ են Օզիլը, Օբամեյանգը, Ռեմսին, Իվոբին: Ուստի Մխիթարյանի համար շատ կարևոր է վերագտնել վստահությունը սեփական ուժերի հանդեպ, որը նա կորցրել էր Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելիս:

Ի վերջո բոլորն ակնկալում են տեսնել Մխիթարյան-Օբամեյանգ հրաշալի համագործակցությունը, որը առանցքային էր ժամանակին Դորտմունդի «Բորուսիայի» համար:

Ինքը Մխիթարյանը ևս մեկ անգամ չի ընդգծել նման խաղի կարևորությունը. «Կարծում եմ, որ առջևում ունես բարձրակարգ հարձակվողներ, քո գործը հեշտանում է: Ձախ եզրում մենք ունենք Օբամեյանգին. աջից՝ Լակազետին, իսկ կիսապաշտպանության կենտրոնում հնարավորություն ունես խաղալ Օզիլի հետ. դա ամեն ինչ հեշտացնում է: Ինձ համար սա երազանք է և կարծում եմ՝ մնացածի համար նույնպես»,-ասել էր Մխիթարյանը:

Մխիթարյանը պետք է պայքարի «Արսենալում» իր ապագայի համար. նա արդեն ցույց է տվել, որ Մոուրինյոն սխալվել էր նրա հարցում, և ակնհայտորեն «Արսենալն» ավելին քաղեց մեկ տարի առաջ կայացած գործարքից (Սանչես-Մխիթարյան փոխանակում), բայց ժամանակն է ամրապնդվել թիմի հիմնական կազմում»,-գրել է կայքը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մաուրիսիո Պոչետինոյի որդին՝ Մաուրիցիոն, պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ (լուսանկար)

«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

Sky Sports. Մագուայրը «Լեսթերին» հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից

Աղբյուր. «Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերի համար դեռ առաջարկ չի ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները չեն լսել Ֆերգյուսոնին, ու հիմա կվճարեն դրա համար

«Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել առաջիկա ստուգողական հանդիպումից առաջ (լուսանկարներ)

Պոչետինոն չի բացառում, որ Էրիկսենը կհեռանա

«Ռեալը» ցուցումներ է տալիս Պոգբային

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

«Արսենալը» 80 միլիոն եվրո է առաջարկել իր գլխավոր թիրախներից մեկի համար

Մոուրինյո. «Ռոնալդուն Մեսիից ավելի շուտ կհաղթեր Ամերիկայի գավաթը, եթե Պորտուգալիան մասնակցեր մրցաշարին»

Մոուրինյո. «Ես գերմաներեն եմ սովորում»

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Ալվեսի ծառայություններով

Աղբյուր. «Յունայթեդը» 60 միլիոն ֆունտ կվճարի նոր ձեռքբերման համար, բուժզննումը՝ վաղը

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի Մ19 հավաքականին իսպանացիների դեմ խաղից առաջ

«Արսենալն» 80 միլիոն եվրո է առաջարկել «Լիլի» հարձակվողի համար