«Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ - VNews
Բաժիններ

«Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ

SNFMRPOFWBNZ3JUENDVPIXFT5Y scaled - «Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 3 տուր

22 Հունիս 2021 - 23:00

0

Չեխիա

1

Անգլիա

0 - 1 Ռահիմ Ստերլինգ - 12`

Այսօր ԵՎՐՈ-ում երկու հանդիպում կա։ Հայտնի կդառնան D խմբից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճող հավաքականները։ Հանդիպելու են խմբի առաջատարներ Չեխիան ու Անգլիան ու հետնապահներ Խորվաթիան ու Շոտլանդիան։ Բայց մինչև դրանց անդրադառնալը ամփոփենք երեկ կայացած հանդիպումները:

Ուկրաինա 0-1 Ավստրիա

Ավստրիայի հավաքականը 39 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։ Նախորդը Մունդիալ-1982-ում է եղել։

E4bfVzLXIAQ3 R8 960x544 - «Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ

1/8-րդ եզրափակիչում Ավստրիայի հավաքականը հանդիպելու է Իտալիայի ընտրանու հետ։

Հյուսիսային Մակեդոնիա 0-3 Նիդերլանդներ

Ջորջինյո Վեյնալդումը հավաքականում խփեց իր 24-րդ և 25-րդ գոլերն ու շրջանցեց Մարկո Վան Բաստենին ու Դիրկ Կայտին (երկուսն էլ 24-ական գոլ)։ Նա հավասարվեց Ռաֆայել վան դեր Վարտի հետ:

Հյուս. Մակեդոնիա Նիդերլանդներ Ուկրաինա Ավստրիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները 960x651 - «Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ

Նիդերլանդների հավաքականը վերջին 10 խաղերում նվազագույնը երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը։ Սա Նիդերլանդների հավաքականի պատմության մեջ ամենաերկար շարքն է։

Ռուսաստան 1-4 Դանիա

Դանիայի հավաքականը 1998 թվականի աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ խոշոր մրցաշարի մեկ խաղում 4 գոլ խփեց։

Բելգիայի ու Դանիայի հավաքականները 1 8 ում են ռուսները լքում են մրցաշարը տեսանյութ 960x594 - «Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ

Դանիան դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին հավաքականը, որը խմբային փուլի առաջին երկու խաղերում պարտվելուց հետո դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Ֆինլանդիա 0-2 Բելգիա

Ռոմելու Լուկակուն 69 գոլ է խփել Բելգիայի հավաքականում անցկացրած 93 խաղերում։

Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Սա առաջին խաղն է 2019 թվականի նոյեմբերից հետո, որում Ազարը չի փոխարինվում, կամ չի մտնում փոխարինման։

E4eZtLEWYAUy6XA 960x600 - «Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ

Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր արդեն նվաճել են Իտալիան, Ուելսը, Նիդերլանդները, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Շվեյցարիան, Անգլիան, Չեխիան, Շվեդիան և Ֆրանսիան։

Չեխիա – Անգլիա

Որքան էլ զարմանալի է, բայց այս երկու հավաքականներն արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆ փուլում։ Անգլիան ու Չեխիան չորսական միավոր ունեն։ Երրորդ տեղից ավելի ներքև այս հավաքականներն իջնել չեն կարող։ Իսկ երրորդ տեղով ավարտած հավաքականների մեջ նրանք հաստատ տեղ կունենան լավագույն քառյակում։ Այնպես որ, փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը Անգլիայի ու Չեխիայի գրպանում է, սակայն իհարկե երկու թիմերն էլ ցանկանում են ավելի լավ դիրքով դուրս գալ 1/8 եզրափակիչ ու ավելի հարմար մրցակից ստանալ։

Անգլիայի ու Չեխիայի հավաքականների միջև սա 5-րդ հանդիպումն է լինելու ու առաջինը խոշոր մրցաշարում։ Մինչև այսօր այս հավաքականները միմյանց երկու անգամ հանդիպել են ընկերական խաղերի շրջանակում, երկու անգամ էլ հանդիպել են ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Անգլիան հաղթել է 2 անգամ, 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Չեխիան տարել է մեկ հաղթանակ։ Ի դեպ, այդ միակ հաղթական խաղը եղել է հենց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ Առաջին խաղում Անգլիան հաղթել էր ջախջախիչ՝ 5-0 հաշվով։ Պատասխան խաղում Չեխիան ուժեղ էր մրցակցից՝ 2-1։

201973324 534580114568826 8489313028147484864 n - «Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ

Մարզավիճակ

Անգլիայի հավաքականից ավելին էին սպասում այս առաջնությունում։ Կազմում ունենալով Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողին ու հարձակվողական ոճի հիասքանչ խաղացողների՝ Գարեթ Սաութգեյթի թիմը երկու խաղում մեկ գնդակ է խփել ու արժանացել է երկրպագուների ու փորձագետների քննադատություններին։ Եթե նայենք միայն թվերին, ապա Անգլիան 2021 թվականին շատ լավ վիճակագրություն ունի։ Նրանք ընդամենը մեկ գնդակ են բաց թողել այս տարի։ Մնացած խաղերում անառիկ են պահել սեփական դարպասը։ Սա խոսում է ամուր պաշտպանության մասին։ Ճիշտ է, թվերին նայելով՝ տեսնում ենք հարձակման գծում առկա խնդիրները։ Սան Մարինոյին ջախջախելուց հետո Անգլիան կայացած 6 խաղում 7 գոլ է խփել։ Սա լավագույն ցուցանիշը չէ։

Չեխիան ԵՎՐՈ-2020-ի ամենատպավորիչ ֆուտբոլ ցուցադրող թիմերից է։ Շոտլանդիային նրանք հաղթեցին բարձր խաղամակարդակի շնորհիվ։ Խորվաթիայի հետ խաղում էլ ունեին հիանալի հնարավորություն հաղթանակ տանելու, սակայն Զլատկո Դալիչի սաները կարողացան մեկ միավոր պոկել։ Չեխիան այս տարի երկու անգամ է պարտվել։ Դրանցից մեկը Իտալիայի հետ ընկերական խաղում էր, մյուսը՝ Ուելսի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում։ Շիկն ու ընկերները խաղային առումով լավ մարզավիճակում են։ Եթե այս Անգլիայի հետ Շոտլանդիան դիմացավ, ապա շատ հնարավոր է, որ դա անի նաև Չեխիան։

Շանսեր

Անգլիայի հավաքականը ֆավորիտ է։ Նրանք խաղալու են «Ուեմբլիում», սակայն պահանջատեր անգլիացիները գուցե խաղի վերջում չխնայեն իրենց հայրենակիցներին ոչ դրական արդյունքի դեպքում։ Անգլիային միայն հաղթանակ է պետք այս խաղում։ Այլ արդյունքի դեպքում Սաութգեյթի թիմը խմբից դուրս կգա ոչ թե առաջին, այլ երկրորդ կամ երրորդ տեղով։ Հիմա առաջատարը Չեխիան է։ Նրանց բավարար է նաև ոչ-ոքին խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար։ Թիմերից մեկի հաղթանակի դեպքում պարտվող կողմը պետք է նայի զուգահեռ ընթացող խաղի արդյունքին և նոր միայն հասկանա, թե որ տեղում է ավարտել խմբային փուլը։

Չեխիայի հաղթանակ՝ 9,20

Ոչ-ոքի՝ 3,85

Անգլիայի հաղթանակ՝ 1,55

Խորվաթիա – Շոտլանդիա

Հանդիպում, որի հաղթողը կհայտնվի 1/8 եզրափակիչում, իսկ պարտվող թիմը կհավաքի ճամպրուկներն ու հրաժեշտ կտա ԵՎՐՈ-2020-ին։ Ոչ-ոքիի դեպքում երկու թիմերն էլ կհեռանան մրցաշարից։ Սա յուրատեսակ եզրափակիչ է առաջին հերթին Զլատկո Դալիչի թիմի համար։ Աշխարհի փոխչեմպիոնի՝ խմբից դուրս չգալը անակնկալ կլինի անկախ նրանից, որ Խորվաթիայի հավաքականը զգալիորեն թուլացել է նախորդ խոշոր մրցաշարից հետո։ Շոտլանդիան Անգլիայի հետ արժեքավոր ոչ-ոքիից հետո կփորձի ևս մեկ սենսացիա գործել։ Հաղթելու դեպքում նրանք պատմության մեջ առաջին անգամ կնվաճեն ԵՎՐՈ-ի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր։

Խորվաթիայի հավաքականին այսօր հեշտ հանդիպում չի սպասվում։ Եթե նայում ենք դիմակայության պատմությանը, ապա այստեղ բացահայտ առավելություն ունեն շոտլանդացիները։ Այս հավաքականները հանդիպել են 5 անգամ։ Այդ խաղերից ոչ մեկում Խորվաթիան չի հաղթել։ 2 հաղթանակ տարել է Շոտլանդիան, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։ Այս հավաքականները խոշոր մրցաշարերում նախկինում չեն հանդիպել։ Խաղերից ընդամենը մեկն է կրել ընկերական բնույթ, մյուս հանդիպումները եղել են աշխարհի 2002 և 2014 թվականների ընտրական փուլերում։ Շոտլանդիան անհարմար մրցակից է Խորվաթիայի համար։

E4Lk2g X0AEg7ha 960x640 - «Եզրափակիչ» ու պահանջատեր անգլիացիները․ ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվան ընդառաջ

Մարզավիճակ

Խորվաթիայի հավաքականը ակնհայտ խնդիրներ ունի։ Զլատկո Դալիչի թիմը չի հաղթում արդեն 4 խաղ։ Դրանցից մեկն էլ մեր հավաքականի դեմ ընկերական խաղն էր, որը Վբեյմար Անգուլոյի գոլի շնորհիվ ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Խորվաթիան պաշտպանությունում վատ տեսք չունի։ Սակայն հարձակման գծում խնդիրներն ակնհայտ են։ Մարիո Մանջուկիչի՝ հավաքականում կարիերան ավարտելուց հետո Դալիչի թիմն ունի նմանատիպ հարձակվողի կարիք, որն ամեն պահի կարող է գոլային իրավիճակ ստեղծել մրցակցի դարպասին։ Հիշենք՝ Անգլիայի հետ կիսաեզրափակիչը Մունդիալում։ Սակայն գոլ խփելու հետ խնդիրներն ակնհայտ են։ Այս առաջնությունում միակ գնդակը խփել է հին գվարդիայի ներկայացուցիչ Իվան Պերիշիչը։ Այս խաղում խորվաթները պետք է լուծեն այս խնդիրը, կամ էլ նորից գործի պետք է անցնեն Մոդրիչը, Պերիշիչը կամ այլ հնաբնակներ։

Շոտլանդիան այս տարի միայն մեկ անգամ է պարտվել՝ Չեխիայի հետ ԵՎՐՈ-ի առաջին տուրի խաղում։ Գերիշխում են ոչ-ոքիները։ Այս խաղում Կլարկի թիմին հաղթանակ է անհրաժեշտ պատմական արդյունք գրանցելու համար։

Շանսեր

Խորվաթիան ֆավորիտ է այս խաղում։ Նրանք երբեք չեն հաղթել Շոտլանդիային, գուցե հիմա է եկել պահը։ Սակայն ակնհայտ ֆավորիտ Զլատկո Դալիչի թիմին այս խաղում համարել չի կարելի։ Շոտլանդիան ևս լավ շանսեր ունի անակնկալ մատուցելու ու փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։

Խորվաթիայի հաղթանակ՝ 2․34

Ոչ-ոքի՝ 3,84

Շոտլանդիայի հաղթանակ՝ 2,76

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարիո Մանջուկիչը՝ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական

Գարեթ Սաութգեյթը նոր պայմանագիր կնքեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ

ԱԱ 2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խմբային փուլի ամենաարդյունավետ խաղացողները

Ֆրանսիան հաղթեց Ֆինլանդիային, Նիդեռլանդները՝ Նորվեգիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Անգլիան 10 անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, Հս. Իռլանդիա – Իտալիա խաղում հաշիվը չբացվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մոդրիչ. «Խորվաթիան արդարացիորեն հաղթեց»

Խորվաթիան, հաղթելով Ռուսաստանին, ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Խորվաթիա – Ռուսաստան. Մեկնարկային կազմեր

Ֆրանսիան ջախջախեց Ղազախստանին, Բելգիան ուժեղ էր Էստոնիայից, մյուս արդյունքները (տեսանյութ)

Բելգիայի մեկնարկային կազմը Էստոնիայի դեմ խաղում

Իտալիա – Շվեյցարիա հանդիպումը խաղաղ ելք ունեցավ, Անգլիան ջախջախեց Ալբանիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Անգլիայի մեկնարկային կազմը Ալբանիայի դեմ խաղում

Դե Բրույնե. «Հաճելի չէ հավաքականի թիմակցիդ նման իրավիճակում տեսնելը»

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշային աղյուսակը

Դանիայի հավաքականի ցնցող վիճակագրությունն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Պորտուգալիան ու Դանիան հաղթեցին, Անգլիան ոչ-ոքի խաղաց, մյուս արդյունքները (տեսանյութ)