fbpx

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 13-ին պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մնացած 5 մասնակիցները, իսկ նախորդ օրվա արդյունքներով ևս 3 մարզիկ էլ գոտեմարտելու են բրոնզե մեդալների համար։

60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գևորգ Ղարիբյանը, ով 1/8 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Լենուր Տեմիրովի հետ։

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում կգոտեմարտի մեկ այլ հայ մարզիկի՝ Գևորգ Սահակյանի հետ, ով ներկայացնում է Լեհաստանը։

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանի մրցակիցը Ռուսաստանի հավաքականից Աբուազիդ Մանտսիգովն է։

82 կգ քաշայինների պայքարում Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակչում կմրցի ռուս Ալեքսանդր Կոմարովի հետ։

Արթուր Շահինյանն էլ 97 կգ քաշային կարգում պայքարը կսկսի որակավորման փուլից՝ մրցելով շվեդ Պոնտուս Լունդի հետ։

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը առաջին սփոփիչ գոտեմարտում կմրցի բելառուս Մաքսիմ Նեհոդայի հետ, իսկ հաղթելու դեպքում բրոնզի համար գոտեմարտում կհանդիպի ադրբեջանցի Տալեհ Մամադովին։

77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի առաջին մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն է, հաղթելու դեպքում մեր մարզիկը հաջորդ սփոփիչ գոտեմարտում կմրցի մոլդովացի Դանիել Կատարագայի հետ, իսկ բրոնզի համար գոտեմարտում նրան կսպասի Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեկսանդրովը։

87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը առաջին սփոփիչ գոտեմարտը կանցկացնի Դենիս Կուդլա – Դավիդ Չակվետաձե զույգի հաղթողի հետ, իսկ ապա բրոնզի համար անհրաժեշտ կլինի հաղթել բելառուս Միկալայ Ստադուբին։

Վերոնշյալ բոլոր գոտեմարտերը կանցկացվեն մրցումային օրվա առաջին սեսիայի ընթացքում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 12։30-ից։

Հայ մարզիկների ելույթներին կարող եք հետևել Vivaro News – Armenian Sport էջում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

Արթուր Ալեքսանյանը վերադառնում է. Հայաստանի հավաքականի կազմը Ղազախստանի մրցաշարի համար

«Ես դեմ եմ բռնությանը». Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և Լևոն Ջուլֆալակյանի հասցեին հնչած մեղադրանքը

Արսեն Ջուլֆալակյան․ «UWW-ի ղեկավար կազմի հետ խոսել եմ տարբեր խնդիրների մասին»

Կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը (ֆոտոշարք)

Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

2 բրոնզ. Լևոն Ջուլֆալակյանն ամփոփում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը (ուղիղ)

«Արսեն Հարությունյանը ապացուցեց, որ գորգում չկա անուն ու հեղինակություն, կա միայն ուժեղ մարզիկ». Հաբեթնակ Կուրղինյան

Օրվա լավագույն հնարքը՝ Կարեն Ասլանյանից (տեսանյութ)

Հրանտ Կալաչյանը զիջեց բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում

Ըմբշամարտի ԵԱ․ Կարեն Ասլանյանը 2-րդ մեդալը բերեց մեր հավաքականին (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ․ 2 մեդալ ենք սպասում վերջին օրվանից

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը